17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քոչարյանը պատրաս՞ստ է. Ժամանակ

ԵԱՀԿ Սինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Մեդրիոն երեկ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախա գահները աշխատում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ֆրանսիայի համանախագահն այդ մասին հայտարարել է Բաքվում։ Նախօրեին Երեւանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ագրեսիվ մտադրություններից։

Ադրբեջանն այդ մտադրություններից չի հրաժարվել, քանի որ Իլհամ Ալիեւն էլ հերթական անգամ հայտարարել էր «հողերն» ուժով վերադարձնելու մասին։ Ակնհայտ է, որ իրավիճակը փակուղային է, եւ դժվար է պատկերացնել, թե միջնորդներին ինչպես կհաջողվի կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում։

Մինչ այդ, երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնսսխարար Լավրովի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի միջեւ։ Միաժամանակ Էլ Սերժ Սարգսյանն առանցքային կադրային փոփոխություններ է արել բանակում՝ պաշտոնանկ անելով նյութատեխնիկական ապահովության, հետախուզության եւ կապի ոլորտների պատասխանատուներին։ Դրան զուգահեռ՝ հետաքրքիր նախաձեռնություն Է հասունանում Հայաստանում։ Այսօր կուսակցություն ստեղծելու մասին պետք Է հայտարարի նախկին արտգործնախարսսր Վարդան Օսկանյանը, որը երեկ հանդես Է եկել ֆեյսբուքյան գրառումով եւ անընդունելի համարել Սերժ Սարգսյանի բանակցությունից հրաժարվելու մոտեցումը։

Այստեդ խնդիրը, իհարկե, Օսկանյանի հիմնավորումները չեն, այլ այն, որ նա, փաստորեն, հադես է գալիս ղարաբաղյան խնդրում ստեդծվաՑ նոր իրավիճակում Սերժ Սարգսյանի մոտեցումից տարբեր մոտեցմամբ։ Եվ եթե նկատի առնենք, որ Վարդան Օսկանյանը, խոշոր հաշվով, Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների կրողն է, ապա տարբեր մոտեցմամբ, ըստ Էության, հանդես է գալիս հենց Ռոբերտ Քոչարյանը։ Եւ այս իմաստով խորհրդանշական է, որ Վարդան Օսկանյանն իր կուսակցության մասին հայտարարությունը անելու է հենց այս ֆոնին՝ այն դեպքում, երբ մի քանի անգամ նրա այդ հայտարարությունը, ըստ էության, ձգձգվել է։

Եվ նաեւ հատկանշական է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն ստեղծելու նախօրեին հանդես է գալիս հենց ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի դիրքորոշմանն այլընտրանքային մոտեցումով։ Եվ պետք է խոստովանել, որ սա հայաստանյան քաղաքական դաշտում, ըստ էության, եզակի հայտ է, քանի որ մոտեցման, դիրքորոշման տեսանկյունից դիսեւորումներ այլ քաղաքական ուժերից չեն եղել, կամ հնչող տեսակէտները հիմնականում համահունչ են եղել իշխանությունների հետպատերազմյան մոտեցումներին։

Այսպիսով, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք ասել, որ ի դեմս Օսկանյանի կուսակցության հայաստանյան քաղաքական դաշտում ձեւավորվելու է ղարաբաղյան խնդրում մոտեցման, այսպես ւսսած, երկրորդ բեւեռը, այլընտրանքային մոտեցումը, եւ արդյո՞ք դա իր ազդեցությունը կթողնի մի կողմից Հայաստանի հարցում ուժային կենտրոնների պահվածքի , մյուս կողմից՝ այդ կենտրոնների հետ հարաբերություններում Հայաստանի իշխանության մոտեցումների վրա։

Վերջին հաշվով, Օսկանյանի դիրքորոշումը հետաքրքրական էնրանով, որ փաստորեն հնչում է ՌԴ արտգործնախւսրարի հայաստանյան այցից հետո, եւ դրանից հետո է հայտարարվում նոր կուսակցության մասին, բանակցությունները շարունակելու պատրաստ կուսակցության մասին՝ Լավրովի երեւանյան այցի, ըստ էության, տապալվածության ֆոնին, քանի որ Լավրովի այցին ընդառաջ ռուսական մեդիա եւ փորձագիտական շրջանակները ինտենսիվորեն գրում էին, որ Լավրովը գալիս է բանակցությունը վերակենդանացնելու եւ իր հայտնի պլանը առաջ քաշելու։

Սակայն պաշտոնական Երեւանն ակնհայտ մերժեց ՌԴ այդ հայտը, եւ այդ իմաստով, իհարկե, հենց առկա զարգացումներում եւ իրադրությունում Օսկանյանի այդ դիրքորոշմամբ կուսակցական հրապարակումը կարծեք թե խոստանում է առաջիկա հետաքրքիր զարգացումներ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ