15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Է՛ս էի՞ր ուզում, Ալիեւ». Իրատես de facto

Իրադարձությունները գլխապտույտ արագություն ունեին այս երկու-երեք օրը մեզանում. փոքրիկ Հայաստանն ընդունեց-ճամփեց Լավրովին, զոհերի և հայրենիի կանչին հավատարիմ Ծիծեռնակաբերդ հիշատակումի եկածներին, «Ավրորայի» մրցանակակիր-մասնակիցներին:

Կանգ ենք առնելու առաջին «այցելուի» վրա, որը, ի դեպ, այցի վերջին պահին դիվանագիտական-սիմվոլիկ անչափ հետաքրքիր ժեստ արեց` աշխարհին, Թուրքիային, Ադրբեջանին. կանգնեց Արարատին դեմ հանդիման ու, որպես խոնարհում, նկարեց Սարը` իր հետ տանելու համար: Չմոռանանք` մեծ քաղաքականությունում, այն էլ այսպիսի հանգուցային փուլում, գրեթե երկու տասնամյակ ՌԴ արտաքին քաղաքականություն վարող, միջազգային չափորոշիչներով` լուրջ ակսակալ Քալանթարյանց-Լավրովը չէր կարող չհասկանալ իր քայլի ազդանշանային զորությունը, ինչն էլ, ի դեպ, կարող էր վրիպել աշխարհի աչքից, եթե նրա մամլո քարտուղար Զախարովան հատկապես չշեշտեր այդ հանգամանքը:

Չհեռանանք ռեալ-պոլիտիկից` տրվելու զգայական գնահատականներին, դառնանք բուն խնդրին. ի՞նչ կար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ոչ դատարկ ձեռքերում, և ինչ արտացոլեց յուր այցը Հայաստան:

Նկատառենք. նրա այցի առավոտյան` ապրիլի 22-ին, մեկ էլ ու բոլորս իմացանք, որ հարգարժան Ռուսիան տասն օր առաջ` ապրիլի 12-ին, նոտա է հղած եղել Ադրբեջանին` առ այն, որ պահպանվում է 1994-ի հրադադարը, այն է` ստատուս քվոն:
Հիշեցնենք. Մոսկվայում ապրիլի 5-ին բանավոր հրադադար էր «կնքվել»` ՌԴ, Հայաստան, Ադրբեջան գլխավոր շտաբների ղեկավարների մասնակցությամբ, առանց Ղարաբաղի ֆորմատով, ինչն էլ փաստացի հիմք պետք է դառնար ստատուս քվոյի, այն է` առանց ղարաբաղյան կողմի նոր զարգացումների: Ժամանակ չկորցնենք հայտնի ճշմարտությունների վրա, ենթաշերտերը բացենք: Փաստացի, Ռուսաստանի պլան «ա»-ն տապալվեց ոչ միայն ռազմական «ֆրոնտում», այլև դիվանագիտական. շատ ենք խոսել նաև այս մասին. Ադրբեջանը, երկու շրջանի դիմաց, մաս էր կազմում ԵԱՏՄ-ին, Ռուսաստանը, խաղաղապահների անվան տակ, զորք էր մտցնում Ղարաբաղ, նոր համաձայնագիր էր «կնքվում» և այդպես շարունակ: Բայց քանի որ պլան «ա»-ն չաշխատեց, չէին կարող աշխատել նաև պլան «բ»-ն և «գ»-ն:

Իհարկե, առանձնապես «հուզիչ» չէ նկատառումը, որ առ Ադրբեջան նոտայի մասին «աշխարհն» իմացավ ապրիլի 22-ին, երբ Հայաստանում էր Լավրովը, իսկ Ադրբեջանում` Էրդողանը: «Հուզիչ» չէր նկատառումը նաև, որ Սերգեյ Լավրովն ասաց, թե պետք է վերահաստատվի կողմերի միջև վստահությունը, և նոր շարունակվեն բանակցային գործընթացները: Բացե՞նք տողատակերը, թե՞ առանց այդ էլ հասկանալի է: Այո, ճիշտ եք, Ռուսաստանը մտքում ձեռք չի քաշում յուր պլան «ա»-ից, չի ցանկանում, որ բանակցային գործընթացը որևէ կերպ տեղից շարժվի: Ընդ որում, պարոն հայազգի Լավրովը մի շատ նուրբ ու «հուզիչ» անցում էլ կատարեց հայոց գետնին վրա, ասաց, որ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ պետք է քննարկել շփման գծում հետաքննող մեխանիզմների կիրառման խնդիրը:

Գիտենք՝ սա ամերիկյան կողմի առաջարկն է, որին ահավոր դեմ է Ադրբեջանը, որին ահավոր դեմ է Ռուսաստանը: Խնդիրը նուրբ է: ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրներն էլ ունեն արբանյակային կապ` հասկանալու` ով է առաջինը «կրակում», որպեսզի «կրակողին» զսպաշապիկ հագցնեն, սակայն շփման գծում հետաքննող բուն գործիքակազմի տեղակայմամբ վերանում է Ռուսաստանի «արբիտրի» դերի անհրաժեշտությունը, Ադրբեջանն էլ այդուհետ հայտարարվում է «ագրեսոր», որովհետև նա է մշտապես խախտում հրադադարը:

Խոսելով հետաքննող սարքերի մեխանիզմների մասին, Ռուսաստանը հասկացնում-ասում է հանցագործ Ալիևին. «Է՛ս էի՞ր ուզում»: Իսկ Ալիևը, ասացինք, չի ուզում: Ի՞նչ կլինի, կերևա առաջիկայում:

Բայց կարծես թե և ինչպես միշտ` Ալիևի «ուզելը» ոչ մեկին, մանավանդ վերջին լայնամասշտաբ ֆիասկոյից հետո, չի հետաքրքրում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ