Բանակի ղեկավարությունը պետք է պատասխանի. Առավոտ
Երեկ ԱԺ-ում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հորդորում է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին կանչեն ԱԺ, որ գա ու պատասխան տա, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները` ջիպերը, տասնյակներով դրվում են մարդկանց տակ, եւ հանկարծ հասարակ ALINKO կապ չկա, երեխաները կապվում են իրար հետ բջջային հեռախոսով ու մեծ թվով զոհեր ենք ունենում»:
ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը թերթի հետ զրույցում նույնպես վտսահեցրեց, որ բանակի ծախսերի հետ կապված հարցադրումներ ունի ՊՆ ղեկավարությանը: Ինչ վերաբերվում է ջիպերին, նրա խոսքով` «այդ ջիպը միշտ էլ եղել է»: Անդամահատված կինազատամարտիկը, որն իր մեծ ավանդն է ներդրել մեր պատերազմում, Եռաբլուր է գալիս 53 համարի ավտոբուսով` մեծ դժվարությամբ: Գալիս է բոլորից շուտ ու սպասում «ջիպավորներիկն»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: