Ո՞ւր են փողերը. Ժողովուրդ
«Քառօրյա պատերազմից հետո հայ հանրության շրջանում ամենալայն քննարկված թեմաներից մեկն այն էր, թե ինչու հայկական զինուժը, ինչպես թշնամին, ժամանակակից զինատեսակներով ապահովված չէ: Արդյունքում մարդիկ փորձում են հասկանալ, թե ուր են կորել մեր պետբյուջեի փողերը: Բնականաբար, այդ որոնումների առաջին իսկ փորձը բոլորի ուշադրությունը սեւեռում է պետական պաշտոնյաների շքեղ ունեցվածքի վրա:
Նախօրեին լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից փորձել էին պարզել, թե նրա շքեղ առանձնատունն ինչի հաշվին է կառուցվել: Վարչապետը հակադարձել էր, թե իր ունեցվածքը ամբողջությամբ օրենքով նախատեսված կարգով հայտարարագրված է: Իրականում մեզանում մի գործընթաց է սկսվել, որի ընթացքում պաշտոնյա մեծահարուստների պատճառով հարուստներին մարդիկ սկսել են բացասաբար վերաբերվել՝ ակնկալելով, որ նրանք պետք է իրենց հարստությունը տան պետությանը, որ զենք:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: