Ինչու է Մոսկվան անհանգստանում. Հրապարակ
Ռուսական կողմը ոչ մի կերպ չի ցանկանում, որ բանակցություններ տեղի ունենան, իսկ ամերիկյան կողմը պնդում է հակառակը: Լավրովի այցին անմիջականորեն հաջորդած Քերրիի զանգը կողմերին հենց այդ նպատակն է հետապնդել: «Միշտ է այդպես եղել, ԱՄՆ-ն թույլ է տվել, որ Ռուսաստանը «տապալվի», ու նոր ինքը մտնի խաղի մեջ:
Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը «Բլումբերգի» հետ հարցազրույցում ասաց, որ բանակցությունները վերսկսելը վստահության դեֆիցիտի այս փուլում անհնար է, սակայն ամերիկյան կողմը պնդում է ԵԱՀԿ վերահսկողությամբ էլեկտրոնային սարքերի եւ դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա ստուգել զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպքը, ինչը, ի դեպ, մեզ շատ ձեռնտու է. ռուսական կողմն անհանգստություն ունի, որ ինչ-որ պահի Հայաստանը կարող է տալ դրան իր համաձայնությունը` նստելով բանակցային սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր տեղեկություններով, «Քերրիի ու Ալիեւի միջեւ զրույցը շատ ավելի կոշտ պետք է եղած լինի»,- ասաց իշխանական աղբյուրը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: