Լավրովն իր հետ Երեւան է բերում ԼՂ կարգավորման փաթեթ. Հրապարակ

Այսօր Երեւան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բնականաբար` առիթը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` պատերազմը եւ խնդրի խաղաղ կարգավորումը: Ըստ որոշ աղբյուրների` նա իր հետ բերում է խնդրի լուծման ռուսական առաջարկը` գուցե մի ամբողջական փաթեթ, ինչը, թերեւս, Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մոտիվներով է կազմվել:
Թվում է` ծնունդով հայ /հայրական ազգանունը Քալանթարյան /Լավրովը պետք է հայամետ դիրքորոշում ունենար եւ խնդրի հայանպաստ լուծմանը նպաստեր, բայց, ըստ որոշ կանխատեսումների, նա գալիս է ոչ այնքան հայանպաստ առաջարկով: Թե ինչ արդյունք կունենա այս այցը, եւ ինչպես կպահի իրեն ՀՀ իշխանությունը, կերեւա առաջիկայում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: