10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բակո Սահակյանը գիծ քաշեց. Ժողովուրդ

ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կաիեւոր հայտարարություններ էր արել։ Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է։ «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման։ Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք։ Դուք գիտեք, որ […]

Թուրքիան երբեք նման բան Ալիեւին թույլ չի տա. Հրապարակ

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաեւ դիվանագիտական «գետնի» վրա՝ կանխելով թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան, այդ թվում եւ Ղարաբաղ կատարած այցի, թե սպասվելիք նոր հրադադարի համաձայնագրի արդյունքները։ Թե Լավրովը, թե դրանից առաջ Շոյգուն ու Պատրուշեւը եւ թե այսօր Մեդվեդեւը մեկ հարց են դնելու անհաջող «բլից-կրիգից» […]

Վտանգավոր զինադադար. Հայկական Ժամանակ

Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի վերանայմանը։ Այս մասին երեկ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետեւություններ եւ անելիքներե փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վորձւսգետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նա ասաց, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է գնա զինադադարի […]

Ինչու Սերժ Սարգսյանն անսպասելի մեկնեց. Իրավունք

Միգուցե շատերի համար անբացատրելի մնաց, թե ինչու այս խառը օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այց կատարեց Գերմանիա։ Սակայն դրա բացատրությունը կա, այն էլ՝ մի քանի տեսանկյունից։ կսենք նրանից, որ ներկայումս Գերմանիան է ԵԱՀԿ գործող նախագահը։ Մինսկի խումբն էլ, որ այս օրերին կրկին ակտիվացել է եւ այցելել տարածաշրջան, ի վերջո ԵԱՀԿ-ի կազմում գործող միավոր Է։ Եվ, թերեւս, այդ հանգամանքից […]

Ինչու չի կրակում Ադրբեջանի զենքը. Հրապարակ

Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր […]

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ […]

Հրատապ լուծում պահանջող խնդիրներ. Ժողովուրդ

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի` հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության սրջսւնում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում։ Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող գերժամանակակից […]

Ինչի կարիք կա, ես կանեմ. Ժամանակ

«Սահմանի համար ամեն ինչ անում ենք։ Առաջին անգամ չի, 90 թվից միշտ էլ արել եմ։ Ինչի կարիք կա, ես կանեմ», – հայտարարել է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հարցին՝ բացի ֆինանսական, նյութական աջակցությունից, ինքներդ չուզեցի՞ք գնալ սահման՝ Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Ես շատ ուզեցա, բայց իմ ընկերները չթողեցին»։ Ո՞ր ընկերները չեն թողել՝ հարցին էլ նա պատասխանեց. «Առաքել Մովսիսյանն էլ, մնացածն էլ, սաղ ասեցին՝ մի արի, դու մնա»։ […]

Հայաստանի հաջորդ պատերազմը. 168 Ժամ

Ավելորդ էմոցիոնալությունից զերծ մնալու համար այսօր անհրաժեշտ է արձանագրել չոր փաստերը։ Ռուսաստանը պայմանագրային դաշնակցային պարտավորություններ ունենալով Հայաստանի նկատմամբ՝ չի կատարում այդ պարտավորությունները, Ռուսաստանը միևնույն անվտանգության համակարգի մեջ գտնվելով Հայաստանի հետ Ադրբեջանին վաճառում է սպառազինություն, որը հենց այս օրերին կրակում է հայ զինվորների ու հայ խաղաղ ազգաբնակչության ուղղությամբ, Ռուսաստանն այս օրերին քաղաքական-դիվանագիտական հարթությունում իրեն դրսևորում է […]

«Մամ ջան, տղուս լավ նայի, մինչեւ գամ, հասնեմ», գյուղը սգի մեջ է. Իրավունք

Զոհվածներից կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր, տան միակ աշխատողը։ Հարազատները մեզ հետ զրույցում ասացին. – Վերջին անգամ մոր հետ խոսել է մի քանի օր առաջ, ասելով. «Մամ ջան, տղուս լավ նայի, մինչեւ գամ, հասնեմ», ամբողջ գյուղը սգի մեջ է, ախր, էնքան լավ, կյանքով լեցուն, բարի տղա էր։ Վերջերս էր ամուսնացել, մի տարեկան տղա ունի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի