16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը. Իրավունք

ԼՏՊ-ի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում միշտ էլ հակասական է եղել: Շատերը նրան համարել եւ համա­րում են այս երկրի մեծագույն չարիքնե­րից մեկը, շատերը քիչ է մնում սրբերի շարքը դասեն: Բայց բոլորն էլ մեկ բա­նում համամիտ են. նրա, մեղմ ասած, քա­ղաքական ավանտյուրիզմով հանդերձ ԼՏՊ-ին, անշուշտ, ոչ մեկը վատ տեղե­կացված եւ չհաշվարկած քայլեր կատա­րող գործիչ չի համարի: Առավել եւս, որ իր վերջին հայտարարությունները նա հնչեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ինչը հու­շում է, որ հենց այդ հայտարարություննե­րում ընդգրկված մտքերն էլ քննարկել են ՀՀ առաջին եւ երրորդ նախագահները:

Խոսքը հետեւյալի մասին է. ԼՏՊ-ն նախ փաստում է, որ իրոք օրակարգում «Մադ­րիդյան սկզբունքներն» են. «(Քննարկվե­լիք փաստաթուղթը վաղուց հայտնի է եւ կոչվում է Ղարաբաղյան հակամարտու­թյան կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա մշակված եւ կողմերի միջեւ մեծ մասամբ համաձայ­նեցված ծրագիր, որը պարունակում է թե տարածքների վերադարձմանը, թե խա­ղաղապահ ուժերի տեղակայմանը վերա­բերող հոդվածներ»: Եվ, ամենակւսրեւորը, որ Ադրբեջանն ու Հայաստանը, եթե անգամ չցանկանան նշված շրջանակներով բանակցել, ապա նրանց պարզա­պես կնստեցնեն բանակցային սեղանի շուրջ. «Պատերազմը շուտով ռազմի դաշ­տից տեղափոխվելու է դիվանագի­տության կամ դժվարագույն բա-նակցությունների ճակատ»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ