15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ կասի Ծառուկյանը Լուկաշենկոյին. Ժողովուրդ

Թերթը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործելաոճին: Ինչպես հայտնի է` ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին Բելառուսը սատարեց Ադրբեջանին: Ի պատասխան Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց.

«Այո, իրականում Գագիկ Ծառուկյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց ի վեր ունեն սերտ բարեկամական հարաբերություններ: Եւ միեւնույն ժամա­նակ պետք է նկատի ունենալ, որ դրանք պարզ մարդկային հարաբերություններ են եւ ոչ թե պաշտոնական կամ առավել եւս պետական:

Նման հարցերը քննարկվում են պետական խողովակներով եւ դիվանագիտական խողովակով, կարծում եմ, որ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացրել է իր վերաբերմունքը այս հայտարարության վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա մեկ վայրկյան անգամ չկասկա­ծեք, որ նա աշխարհի ցանկացած վայրում ցանկացած միջավայրում մեր պետության շահն ու հեղինակությու­նը միշտ կարողանում է պատշաճ կերպով պաշտպանել»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ