Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. Հրապարակ
Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ գնդապետ Սամվել Բաղդասարյանը` «Սեդոյ» մականունով, որը ղեկավարում էր Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժինը: Ավելին` բաժնի աշխատակազմի բոլոր աշխատակիցներն էլ են ազատվել: ԱԱԾ մամլո բաժնի աշխատակից Սամսոն Գալստյանը մեզ պատասխանեց. «Մենք անձնակազմի վերաբերյալ տեղեկություն չենք հրապարակում»:
Դեռ օրեր առաջ լուրեր կային, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա մերձավորների վերաբերյալ Տութուբում տեղադրված տեսա-լսանյութը: Այն հա- մացանցում էր հայտնվել մարտի 30-ին եւ մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում: Դա բաց նամակ էր, որով
«ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցներ» ներկայացնում էին մաքսային ծառայությունում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկրետ անուններ, որոնց թվում` Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորորդու` Կարեն Խաչատրյանի անունը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարն է, ինչպես նաեւ Սեդոյի:
Ըստ անանուն հեղինակների, կոռուպցիոն սխեմաների շնորհիվ յուրաքանչյուր ամիս գրպանվել են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: