13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Այս հարցը օր առաջ պիտի լուծվի. Ժողովուրդ

Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրը: ՀՀ օրենսդրությամբ զոհ­ված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված: Սակայն նույնը չի կարելի ասել նաեւ զոհված շարքային զինվորների ընտանիքների դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նա­խարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը ներկայացրել է զոհված շարքային զինվորների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների չափերը: Պարզվում է` կենսաթոշակը վճարվում է միայն զոհված այն շարքային զինվորների ընտանիքներին, որոնք իրենց խնամքին ամուսին, երեխաներ կամ ծնողներ են ունեցել:

Այսինքն`զոհված զինվորի աշխատունակ ծնողներին կեն­սաթոշակ չի վճարվում: Իսկ վճարվելու դեպքում էլ այդ գումարի չափը’ընտանիքի մեկ անդամի հաշվարկով կազ­մում է 24 հազար դրամ: Համաձայնեք այս հարցը հրատապ լուծման կարիք է զգում: Օր առաջ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ