15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական կողմը դեռ չի պարզել ադրբեջանական կողմում գտնվող դիակի ինքնությունը. Հայկական Ժամանակ

Հայկական կողմը դեռ չի պարզել ադրբեջանական կողմում գտնվող դիակի ինքնությունն ու ազգային պատկանելությանը եւ շա­րունակում է բանակցու­թյունները հակառակորդի հետ: Ադրբեջանը նախօրե­ին էր հայտնել իրենց կող­մում գտնվող զոհի մասին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կո­րածների հարցերով զբաղվող պետական հանձնա­ժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը ասել է, որ եթե պարզվի գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը: Ապրիլի 2-ին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո անհետ կորած է համարվում միայն Թալիշում ծառայող 23-ամյա կա­պիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը:

Վերջինիս հորեղբայրը ժորա Գաբոյանը ասաց. «Մեզ ոչինչ չեն ասում: Հայրը ծառայության մեջ է, գլուխը կորցրած չգիտի ինչ անի, հորեղբայրներն էլ այսօր գնացել են իրենց եղբոր մոտ, բայց դեռ ոչ մի բան չեն ասել»,- ասաց ժորա Գաբոյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ