16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հնարավոր է միայն էլեկտրոնային գրանցում. հնարավո՞ր է մարդկային միջամտություն․ Հրապարակ

Ընտրական տեխնոլոգիաների գծով ՄԱԿ-ի փորձագետներն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում կայացած փակ քննարկմանը վստահեցրել են, որ նման կարճ ժամանակամիջոցում էլեկտրոնային քվեարկություն հնարավոր չէ անցկացնել: Հնարավոր է միայն էլեկտրոնային գրանցում: Փորձագետների հետ հանդիպմանը մասնակցել է բոլոր ուժերի 1-ական ներկայացուցիչ, ՀՀԿ-ից՝ Վահրամ Մկրտչյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը:

Պատգամավորների մտահոգությունները եղել են հիմնականում էլեկտրոնային գրանցման հուսալիության վերաբերյալ, հնարավո՞ր է մարդկային միջամտություն: Փորձագետները ներկայացրել են համաշխարհային փորձն ու սարքերի հնարավորությունները, ինչպես նաեւ հուսալիությանն ուղղված քայլեր նշել: Առաջիկայում նրանք հանդես կգան զեկույցով՝ ներառելով թափանցիկ եւ վստահություն բարձրացնող տեխնոլոգիա կիրառելուն ուղղված առաջարկներ։

Ի դեպ, կառավարությունն էլ ստեղծել է տեխնոլոգիական հանձնաժողով, անդամակցում են նաեւ ՀԿ ներկայացուցիչներ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ