20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է հետաքննություն անցկացնել եւ պարզել. Ժամանակ

«Հայաստանը եղել է Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի 1/3-ի նախագծողը եւ սարքողը: 94- 96թթ., հասկանալով, որ Հայաստանը նման պոտենցիալ ունի եւ կարող է ռեգիոնում լուրջ դերակատարություն ունենալ ռազմական տեխնոլոգիաների առումով, միտումնավոր Հայաստանի ինդուստրիան ոչնչացվեց: Ինդուստրի­ան ոչնչացվեց, բայց մասնագետները մնացին, եւ նրանց ընտանեկան դաս­տիարակությունը բերեց նրան, որ շատ երիտասարդներ նորից վերադարձան տեխնոլոգիական ոլորտի տարբեր ենթաոլորտներ, եւ բնականաբար նրանք ունեին նաեւ ռազմական կիրառության տեխնոլոգիաների ստեղծման հնարա­վորություն», – ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռ­նարկությունների միության գործադիր տնօրեն Կւսրեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մեր բանակում կիրավող տեխնոլոգիական ներուժն այսօրվա ներուժ չէ, եւ կա արդիականացման խնդիր:

«2011թ. տեղի ունեցավ միության վարչության հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ, որոշում կայացվեց ստեղծել համատեղ հանձնա­ժողով` ՊՆ եւ Ինֆորմացիոն տեխնոլո­գիաների ձեռնարկությունների միու­թյան ներկայացուցիչներից կազմված, որի նպատակը ինֆորմացիոն եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելն էր, – տեղեկացրեց Կարեն Վարդանյանը: – Մի շարք առաջարկություներ են ներ­կայացվել հանձնաժողովի նախագա­հին` ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, սակայն երկու-երեք տարվա աշխատանքը բեկանվել է, արդյունա­վետ համագործակցության ջանքերը հաջողություն չեն ունեցել»:

Մերժման պատճառները, ըստ Կ. Վարդանյանի, հայտնի չեն, նրա խոս­քով’ պետք է հետաքննություն իրակա­նացնել եւ պարզել` ինչու է ՊՆ-ն մերժել բանակում նորագույն տեխնոլոգիների կիրառման առաջարկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ