24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Զարմանալիորեն. Իրավունք de facto

Ճիշտն ասած, ընդամենը 10 օր առաջ նույ­նիսկ երազում չէի կարող տեսնել, որ բարի խոսք կարող եմ ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Բայց կյանքը, գարմանալիորեն, այնքան հարուստ է, որ նույնիսկ ամենավառ երեւակայությունը գլուխը պատով է տալիս: Բնականաբար, չեմ կարող գոհունակություն չարտահայտել, առաջին նախագահի նախաձեռ­նության առթիվ` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ քննարկե­լու պատերազմական իրավիճակի հետ կապված խնդիրները:

Այդ ֆոնի վրա, սակայն, Ռոբերտ Քոչարյանը զարմանալիորեն իրեն դրսեւորեց ոչ թե որպես պաշտոնաթող նախագահ, այլ որպես սո­վորական նեղացկոտ ընդդիմա­դիր. «Այսպիսի հանդիպում նա­խաձեռնել չեմ պլանավորում, տե­ղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո եւ հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը` հիմա շատ ավելի կարեւոր է ան­հապաղ լուծել բանակը ժամանա­կակից սպառազինությամբ ապա­հովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական եւ մարտավարական պատրաստվածությունը նոր պայ­մաններին»:

Եվ ինչով է դա պայ­մանավորում` իբր գործող նա­խագահի եւ նախկին նախագահ­ների հանդիպումները չեն կարող ագդել ռազմական խնդիրների լուծման վրա: Զարմանալի է, Ռո­բերտ Սեդրակիչը իրո՞ք չի ըմբռ­նում, թե ձեւ է անում, որ չի ըմբռ­նում, թե այդպիսի հանդիպումնե­րը շատ կարեւոր հարցի լուծ­մանն են նպաստում` միասնության մթնոլորտին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ