«Էդ դուք, որ մտահոգ եք, «Ֆլեշ»-ը մտահոգ չի՞» . Հայկական Ժամանակ
Լեռնային Ղարաբաղում բենզինի գինը էականորեն ավելի բարձր է, քան Հայաստանում: Այս մասին ահազանգել է պատերազմական գործողություն ների աոաջին իսկ օրից ԼԳ ում գտնվող «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Իր ֆեյսբուքյան էջում Բաղդասարյանը դիմել է հանրությանը կոչով. «Երեւանում Ֆլեշից պահանջեք հենց էսօր գները իջեցնի: Ղարաբաղ հիմնականում ինքն է բերում բենզինը…»,- գրել է Բաղդասարյանը: «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Ստեփան Սիմոնյանը armtimes.com-ի հետ զրույցում նախ ասել է, որ Արցախում բենզինի գնի իջեցման վերաբերյալ ինքը որեւէ բան չի կարող ասել:
«Էդ դուք, որ մտահոգ եք, «Ֆլեշ»-ը մտահոգ չի՞ շատ հարցերում, որ զանգել եք, այդ թեման եք շոշափում… Մենք ավելի մտահոգ ենք ամեն հարցում, քան դուք եք կարծում»,- ասել է «Ֆլեշի» փոխտնօրենը armtimes.com-ի թղթակցին: