17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սելֆի անողների ոհմակին հետ ուղարկեք. Ժամանակ

Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է հա­մարում ցանկացած արդարացում, երբ Մինսկի խումբը նախահարձակ երկրին` Ադրբեջանին, եւ Հայաստանին անդեմ հայտարարություններ է ուղղում. «Մեր դի­ակների խոշտանգումները Ադրբեջանի կողմից տիպիկ «Իսլամական պետու­թյան» ձեռագիր են»:

Նա նշեց, որ այդ փաստացի նյութերն ուղարկվել են ԵԽԽՎ բոլոր քաղաքական ուժերի խմբերին, եւ դրանք բավարար են` «Ադրբեջանը ճա­նաչելու ռազմական հանցագործ, ահա­բեկչական պետություն»: Ըստ Ն. Ջոհրա- բյանի` այդ ամենի մեղավորը միջազգա­յին հանրության հանցավոր լռությունն է:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը` Ն. Զոհրաբյանն ասաց. «Կարծես թե 3 օրում մեր կյանքը փոխվեց: Եվ մեր քա­ղաքական օրակարգում մենք պետք է կարողանանք շատ ավելի ճիշտ դասա­վորել մեր գերակայությունները: Ես ող­ջունում եմ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը»:

Նրա խոսքով` իհարկե, վերանայման կարիք ունեցող խնդիրները շատ են, եւ Արցախի խորհրդարանի հետ պետք է հրավիրել մի քանի փակ նիստեր` լրջա­գույն խնդիրները եւ բացթողումները քննարկելու համար. «Մենք բոլորս մե­ղավոր ենք, որ սահմանին զոհվում է հայ զինվորը»:

«Ես ամենավերջին անբարոյականու­թյունն եմ համարում, որ գնում են եւ դիր­քերում սելֆիներ են անում ու իրենց նկարները գցում «Ֆեյսբուք»: Կատեգո­րիկ պիտի այդ ողջ ոհմակը արագ հետ ուղարկվի Երեւան: Ես չգիտեմ` աստղեր են, ինչ են: Եթե գնացել եք ինչ-որ բանով օգնելու, օգնեք լուռ` առանց ձեր սելֆիները տեղադրելու: Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է զոհված զինվորի ծնողի հանդեպ», – ընդգծեց Նաիրա Ջոհրաբյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ