08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ալիեւի կինն ու դուստրերն էլ. Հայկական Ժամանակ

ICIJ-ի՝ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի լրագրողները բացահայտել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օֆշորային գոտիներում ապօրինի պահվող ոսկու պաշարներ ունի, ինչպես նաեւ անշարժ գույք՝ Լոնդոնում։ Ալիեւի ազգականները, ըստ այդմ, օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներ եւ ընկերություններ, որպեսզի թաքցնեն իրենց մասնաբաժինները ոսկի արդյունահանող ընկերություններում, ինչպես նաեւ լոնդոնյան անշարժ գույքը։ Լրագրողների հրապարակած նոր փաստաթղթերը լույս են սփռում մի շարք աղմկոտ ֆինանսական հանցագործությունների եւ խարդախությունների վրա։

Սույն կառույցի ուշադրության կենտրոնում Ալիեւների ընտանիքը հայտնվել էր նաեւ նախկինամ։ Այն ժամանակ եւս բացահայտվել էր, որ Աւիեւների գերդաստանը խոշոր օֆշորային միջոցներ ունի։ Նման փաստեր բացահայտվել են մասնավորապես 2003 թվականին, երբ Ալիեւը դեռ պատգամավոր Էր, եւ 2008-ին, երբ արդեն նախագահ էր։ Օֆշորային գոտիներում գրանցված նրա ընկերություններում ներառված են ինչպես կինը, այնպես էլ երկու դուստրերը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ