15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի դաշնակից չունեն. Առավոտ

Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»։ Ինձ թվում է՝ այո։ Եթե խաղաղության կոչ անողներից որեւէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Սդրբեջանին, որ նա ղադարեցնի իր նկրտումները։ Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել եւ անել այն, ինչ մեզ է պետք։ Իհարկե, նման բան կարող եմ ես ասել՝ պետական պաշտոնյաները, դիվանագետները՝ չեն կարող։ Կարելի է չասել, բայց անել։

Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի ռազմավարական կամ նույնիսկ մարտավարական դաշնակից չունեն։ Փոխարենն այդ երկու պետություններն ունեն շատ հզոր ներքին դաշնակիցներ։ Նրանք այն երիտասարդներն են, որոնք իրենց հստակ պատասխանն են տալիս հակառակորդի ոտնձգություններին։ Նրանք այն արցախցիներն են, որոնք այդ ոտնձգություններին նայում են շատ հանգիստ, նույնիսկ, իմ տպավորությամբ, թեթեւ արհամարհանքով, եւ ամեն մեկը զբաղված է իր գործով։

Նրանք այն հազարավոր հայերն են, ովքեր հերթ են կանգնում՝ ռազմաճակատ գնալու համար։ Հայաստանի եւ Արցախի այս դաշնակիցները շատ ավելի հզոր են, բան ամենահզոր գերտերությունները, եւ ավելի վտանգավոր են հակառակորդի համար, քան ամենաժամանակակից զենքը։ Այս օրերին եւս մեկ անգամ դրանում համոզվեցինք։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ