12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախկին պատգամավորին դատի են տվել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայտնվել է աննախանձելի վիճակում աղբյուրների՝ նա 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու եւ կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը՝ յուրաքանչյուրի դեպքում ամսական շուրջ 85 հազար դրամ: Ընդ որում, այդ աշխատակիցները եղել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Եւ ահա, ՊՊՎԳ-ն քաղհայցով դիմել է դատարան, […]

“Ցավից պիտի ոռնաս մինչեւ մայիսի 1-ը”. Բալասանյանի թիկնապահ. Հրապարակ

 Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկին՝ Արթուր անունով, այնպես են ծեծել, որ նա հիվանդանոց է ընկել: “Հրապարակ”-ին հաջողվել է ճշտել մանրամասներ: “Երեկ տեղեկացանք, որ ծեծվածը 1968թ. ծնված Արթուր Ավագյանն է, ով մինչեւ ընտրությունները թիկնապահ է աշխատել Բալասանյանի մոտ: Բալասանյանը տարբերություն է դրել թիկնապահների միջեւ՝ երեւանցի թիկնապահներին վճարել է 300 հազար դրամ, իսկ տեղացիներին՝ 100 հազար: […]

Սուքիասյանը “Վրացական երազանք”-ից ոգեշնչվել է. 168 ժամ

“168 ժամ” օրաթերթի տեղեկություններով` առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: “Հնարավոր է, որ Սուքիասյանին եւս ոգեւորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող “Վրացական երազանք” կուսակցությունից: Սուքիասյանի առաջադրումը նոր հմայք կհաղորդի ընտրություններին, քանի որ նրա շուրջ կարող է ձեւավորվել քաղաքական ուժերի […]

Վարչապետը գերադասել է ժպտալ. Հայկական ժամանակ

Երեկ Երեւանում անցկացված հայ ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստից հետո “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը փորձել է վարչապետ Տ. Սարգսյանից ընդամենը մեկ հարցի պատասխան ստանալ: “Առաջին անգամ ե՞րբ իմացաք, որ Հայաստանում “ատկատներ” կան”,- հարցրել է թղթակիցը: Պատասխանը ցնցող է եղել: Ոչ մի տառ` ոչ ձայնավոր, ոչ էլ` առավելեւս բաղաձայն, վարչապետը չի արտաբերել: Նա ընդամենը […]

“Սթարից” հեռացվել են աշխատակիցները. Հայկական ժամանակ

Մաշտոցի պողոտայի գրքերի աշխարհ խանութի դիմաց գտնվող “Սթար” սուպերմարկետի աշխատակազմը երեկ հայտնվել էր դրսում, քանի որ տնօրինությունը որոշել է աշխատանքից ազատել 20 աշխատակցի: “Հայկական ժամանակ”-ի  հետ զրույցում՝ նշված “Սթարի” արդեն նախկին աշխատակիցները ասել են, որ իրենց ազատել են սուպերմարկետում իրականացված գույքագրումից հետո, քանի որ պակասորդներ են հայտնաբերել: Գործազուրկ դարձած աշխատողները սակայն բողոքում են հատկապես այն […]

Բնապահպանության նախարարությունը գերեզմանո՞ց. Ժողովուրդ

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արծրուն Պեպանյանը ինքնակամ հեռացել է իր պաշտոնից: Այս մասինայսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթը, հղում անելով Facebook սոցիալական ցանցում պեպանյանի թողած հետեւյալ գրառմանը. “Վերջապես հեռացա այդ գերեզմանոցից”:   Թերթի հետ զրույցում մեկնաբանելով իր գրառումը Պեպանյանն ասել է. “Դե որովհետեւ այնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց […]

Քրքոյանը նշանվում է. Ազգ

Կատակ բան չէ 95 տարեկանում հայտարարել պաշտոնապես, որ նշանվում է: Ճանաչված գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանը, որն անձնական կյանքը թաքուն է պահում եւ գրեթե մեկուսացված է ապրում հասարակությունից, սեպտեմբերի սկզբներին հաստատել է, որ իրոք նշանվում է երկարամյա իր ընկերուհիներից Լու Բիըրդի հետ, որի 31 տարվա ամուսինը, նավթարդյունաբերության մագնատ Բիլ Բիըրդը, մահացել էր մի տարի առաջ: […]

Շեֆի նման՝ հաջորդ դասին. Առավոտ

Ըստ  “Առավոտ”-ի,ե րեկ լրագրողները ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համատեղ թեկնածու, Գյումրիի նորընտիր  քաղաքապետ Սամվել Բալասանյանի ձեռնադրման արարողության ժամանակ նրանից հետաքրքրվեցին՝ եթե նախագահական ընտրությունների ժամանակ այս երկու կուսակցությունները միասնական թեկնածու չունենան, ու ամեն մեկը առաջադրի սեփական թեկնածուին՝ ո՞ւմ կսատարի Սամվել Բալասանյանը։ “Վերջինս խուսափեց այդ հարցին պատասխանելուց՝ նշելով, որ դա կապ չունի օրվա իրադարձության՝ իր՝ Գյումրիի քաղաքապետ ձեռնադրվելու […]

Ծառուկյանը փշերի վրա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի` շաբաթ օրը տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, պարզվում է, ըստ գործող հիերարխիկ սանդղակի, Անվտանգության խորհրդի անդամները պետք է մի սեղանի շուրջ նստեին, սակայն այս անգամ կարգը խախտվել է: Հարսանյաց կազմակերպիչները հոգացել են, որ Աղվան Հովսեփյանը նստի այլ սեղանի շուրջ եւ այնպես, որ Ծառուկյանը նրա հետ բաժակ-բաժակի խփելու փաստի առաջ չկանգնի: “Ընդ որում, […]

Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ. վարչապետը` հարկերից խուսափող բուժհաստատություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ: “Մեկ ամիս առաջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկել ենք առողջապահական համակարգի բուժհաստատությունների տնտեսական և հարկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի