18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետը գերադասել է ժպտալ. Հայկական ժամանակ

Երեկ Երեւանում անցկացված հայ ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստից հետո “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը փորձել է վարչապետ Տ. Սարգսյանից ընդամենը մեկ հարցի պատասխան ստանալ:

“Առաջին անգամ ե՞րբ իմացաք, որ Հայաստանում “ատկատներ” կան”,- հարցրել է թղթակիցը: Պատասխանը ցնցող է եղել: Ոչ մի տառ` ոչ ձայնավոր, ոչ էլ` առավելեւս բաղաձայն, վարչապետը չի արտաբերել: Նա ընդամենը մեղմ ժպտացել է եւ գլխի, աչքերի ու ձեռքերի ակտիվ շարժումներով ցույց տվել, թե շտապում է:

“Շատ հեռատեսն է մեր վարչապետը: Նրա արտաբերած ցանկացած տառ կամ բառ, օրինակ` “ես շտապում եմ” կամ “հարցը գրավոր ուղարկեք” տիպի, կարող էր մեկնաբանվել ի վնաս իրեն: Էլ չենք խոսում հարցի բուն պատասխանի մասին: Այդպիսին է “ատկատների” մասին հարցի էությունը: Այսպես` մնջախաղային շարժումներով “պատասխանը” երեւի ամենաապահով տարբերակն էր”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ