12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խմբակցություննե՞րը ՀԱԿ-ի փոփոխություններով. Չորրորդ ինքնիշխանություն

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի օգնական Սամվել Աբրահամյանը երեկ տեղեկացրել է, որ ԲՀԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն” խորհրդարանական խմբակցությունները պատաստակամություն են հայտնել քննարկելու “Հայ ազգային կոնգրես” խմբակցության ներկայացրած` ընտրական եւ քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծըեւ գտնել ընդհանոր մոտեցումներ: Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը: “Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների փաթեթը հոկտեմբերի 12-ին […]

Քրգործ “Արարատ”-ի դեմ. Ժամանակ

Հատուկ քննչական ծառայությունում նոր քրգործ է նախապատրաստվում ամերիկահայ գործարար, “Արարատ” ֆուտբոլային ակումբի նախագահ, “Արցախ”  բանկի 40 տոկոս բաժնետեր Հրաչ Կապրիելյանի դեմ։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը։ Վերջինս նախօրեին հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում  քննվում է եւս մեկ գործ ամերիկահայ գործարարի դեմ, ըստ որի ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ եւ չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր […]

Հո՞ւնց ես, մատաղ. Հրապարակ

Ազգային ժողովում բոլորն են ճանաչում Եվրամիության ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոյին, որն արդեն 3 տարի անխոնջ աշխատում է հայոց խորհրդարանում եւ, ինչպես պարզվեց, նաեւ փորձում է սովորել բացառապես ղարաբաղերեն: “Հրապարակ”-ը գրում է, որ եթե ցանկանում է իրեն հանդիպած հայ պաշտոնյաների ու լրագրողների հետ ավելի անկեղծ ու սրտաբաց լինել, հարցնում է. “Հո՞ւնց ես, մատաղ”: Սակայն պառլամենտի միջանցքներում խոսվում […]

Հայաստանում Ազգային հերոսները քիչ են.Հայացք

Վերջերս Մոսկվայում լույս է տեսել հայտնի պատմաբան Միխայիլ Ժիրոխովի “Ղարաբաղի սուրն ու կրակը” վավերագրական գիրքը: Ժողովածուի մեջ թվարկված են Ադրբեջանի բոլոր` 173 ազգային հերոսների տվյալները: Տպագրված է նաեւ Հայաստանի 15 ազգային հերոսների տվյալները: Բայց եթե մերոնց ցուցակից հանենք Ղարաբաղյան ազատամարտին չմասնակցած հերոսների անունները (Վազգեն Առաջին, Ալեք Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Կարեն Դեմիրճյան, Շառլ Ազնավուր, Քըրք Քրքորյան, […]

Որոշ հանրապետականներ հանուն ԲՀԿ-ի՞.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով`ՀՀԿ-ականները մտահոգված են սպորտի բնագավառում ընդգրկված իրենց որոշ “կադրերի” վարքագծով: Խոսքը մասնավորապես վերաբերում է “Հայաստան” մարզական միության բռնցքամարտի դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Լյովա Միսակյանին: Վերջինս մարզադպրոցի աշխատակիցների շրջանում բացահայտորեն “ճիշտը ԲՀԿ-ն է ու Գագիկ Ծառուկյանը” թեմայով քարոզչությամբ է զբաղված: Ըստ շրջանառվող տեղեկությունների` այժմ ՀՀԿ-ականները զբաղված են սպորտի բնագավառում ներգրավված նժդեհականներին դարձի բերելու աշխատանքներով: Թերթի […]

Գոմեշի մսով մեղադրյալը կխոսի. Հայկական ժամանակ

Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը սեպտեմբերի 29-ին կալանավորվեց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, պատրաստվում է “մանրամասն ցուցմունք տալ եւ ամեն ինչ պատմել”: Այս մասին երեկ “Հայկական Ժամանակ”-ի թղթակցին հայտնել է Օհանջանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Բնականաբար, Օհանջանյանը պատմելու շատ բան ունի, քանի որ հենց ինքն է այն […]

“Հարսնքարի” մեղադրյալը մարզահագուստով էր. Հայկական ժամանակ

Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող “Հարսնաքարի” գործով ամբաստանյալներից մեկը` Նորայր Հայրապետյանը, դատարան էր ներկայացել սպորտային համազգեստով: Սա հատկապես ուշագրավ է, որովհետեւ հունիսի 17-ին “Հարսնաքարում” ռազմաբժիշկ Վահե Ավետյանի մահվամբ ավարտված ծեծը սկսվել էր այն բանից, որ Ավետյանը ռեստորան էր գնացել սպորտային համազգեստով: Ինչպես հայտնել էր թերթը, ըստ պաշտոնական տեղեկանքի, Նորայր […]

Նախկին պատգամավորն ում ուզի` կբերի-կտանի.Ժամանակ

Երեկ Երեւանում կայացել է ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկոավյի համերգը: Երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին “Ժամանակ”-ի թղթակիցը հիշեցրեց, որ ժամանակին աստղեր էր բերում Ռուսաստանից, Վոլոչկովային ինքն էր բերում Հայաստան, զարմացնում էր քյավառցիներին: Փաստորեն հիմա նա աստեղեր չի բերում: “Ես ում ուզեմ`կբերեմ, ում ուզեմ` կտանեմ: Էտ ոչ մեկին չի վերաբերվում”,-ասաց Արազաքանցյանը` հավելելով. Ոչ մեկին ես […]

Արամ Աբրահամյանի “սիրտը կախ է”. Առավոտ

Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում` փուչիկների եւ “Հարսնաքարի”, եւ երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, “սիրտս կախ է”: Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել` […]

Կգա Պուտի՞նը, թե՞ …Հրապարակ

Կգա՞ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թե՞ ոչ: Ըստ “Հրապարակ”-ի ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ նման բարձրաստիճան այցերը չեն կարող “սպոնտան” լինել, առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե´ արարողակարգային, թե´ անվտանգության, էլ առավել եւս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով:   “Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի