12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դաշնակցականները չեն կերել Ծառուկյանի բուտերբրոդները. Առավոտ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից  “Առավոտ”-ի թղթակիցը հետաքրքրվել է` իմացե՞լ է ինքը, որ միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, եւ որ այն ֆինանսավորել է Գագիկ Ծառուկյանը, “բուտերբրոդներ” է տվել: “Արմեն Ռուստամյանը ծիծաղեց. “Ոչ մի բուտերբրոդ էլ մենք չենք կերել: Ես չեմ կերել: Ես ի՞նչ իմանամ` ինչ են տվել: Քաղաքագետների միությունն է այնտեղ աշխատել, ինչ են ֆինանսավորել` […]

“Կյանքի խոսք”-ի հետեւորդ ռեփերը չի հասկանում շարականները. Ժողովուրդ

Երիտասարդ ռեփեր Հրագ Սիմոնյանը  “Ժողովուրդ”-ի հետ զրույցում չի հերքել, որ ինքը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության հետեւորդ է`բացատրելով, թե ինչու է ընտրել այդ ճանապարհը.”Ես չեմ կարող գնալ Առաքելական ու էդ անհասկանալի լեզվով շարականը լսել, չեմ հասկանում: Մի անգամ էլ ինձ հրավիրել էին Հայ առաքելական եկեղեցի` քարոզի, ու ինչ խոսեց քահանան, ես չհասկացա: Պարզ լեզվով չէր խոսում”: […]

Վարդանիկին կձերբակալե՞ն.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011 թթ. ամբողջ փաստաթղթային արխիվը: ԱԱԾ թերթի անանուն աղբյուրը հայտնել է, որ այդ կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ […]

Վովա Գասպարյանը՝ եղբայրը, Դումանյանը՝ բարեկամ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, շաբաթ օրը ՀՀ երկու գերատեսչություններ արտագնա սեմինարներ էին անցկացնում. Ոստիկանության ղեկավար Վ. Գասպարյանը` Ծաղկաձորում, առողջապահության նախարար Դ. Դումանյանը` Աղվերանում: Պաշտոնական առիթը լրագրողների հետ ոլորտային խնդիրները քննարկելն էր` արդյունավետ համագործակցության նպատակով: “Իրական նպատակը լրագրողներին քծնելն էր ու իրենց ազդեցությունը նրանց վրա տարածելը: Երբ Ծաղկաձորից տեղեկացրին, որ Վ. Գասպարյանը լրագրողներին ասել է` “Մենք ձեր եղբայրներն […]

Կրկին հարձակում Ֆրունզիկի վրա

Մհեր Մկրտչյանի արձանը կրկին կոտրել են: Ինչպես երևում է նկարում, այս անգամ արձանի հետ ավելի վայրենաբար են վարվել: Հիշեցնենք, որ ‘Մեր մեծերը մեր կողքին են՛՛ ծրագրի շրջանակներում արդեն տեղադրվել է հինգ արձան, ևս չորսը տեղադրվելու է: Սակայն հասարակության կողմից նմանատիպ վարքի դեպքում արձաններն ավելի վաղ կտեղափոխվեն մեծերի տուն-թանգարաններ:

ԲՀԿ-ն Օսկանյանին մենակ թողեց. Հայոց աշխարհ

“Սիվիլիթաս” հիմնադրամը մի քանի օր իր նախաձեռնությունը “գովազդելուց” հետո, երեկ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի բողոքի երթ ու ակցիա իրականացրեց. Հիմնադրամի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ, ուր եւ հրապարակեցին իրենց պահանջագիրը։ Այդ մասին գրում է “Հայոց աշխարհ” թերթը։ “Շատերը կարծում էին, թե երեկվա բողոքի ակցիային ակտիվորեն կմասնակցի նաեւ Օսկանյանի հարազատ կուսակցությունը, […]

“Ալամ աշխարհի” հայերի նախագահ սատարման կարիք ունի. Ժամանակ

“Ալամ աշխարհի” հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պարզվում է, հեռահար նպատակներ ունի Հայաստանում։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Չճշտված տեղեկություններով, նա ոչ միայն իր միությունն է տեղափոխում Հայաստան՝ Հյուսիսային պողոտա, այլեւ որոշել է բիզնես-գործունեությամբ զբաղվել Հայաստանում։ Ուստի վերցրել ու ժամանակից շուտ հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Ասում են՝ Արա Աբրահամյանն ինքը սատարման կարիք […]

Սիբիրախտ Հայաստանում. Հայկական ժամանակ

Հայաստանում սիբիրախտով մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել: Երեկ “Հայկական ժամանակի”-ին հայտնի է դարձել, որ Վարդենիսում շուրջ տասը մարդ վարակվել է այդ հիվանդությամբ եւ գտնվում է “Մարտունի” բժշկական կենտրոնում (Գեղարքունիքի մարզ): Բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ բոլոր տասը դեպքերում սիբիրախտ ընդամենը կասկածվում է, եւ միայն լաբորատոր հետազոտության արդյունքների ստացումից հետո […]

Ծառուկյանի խոսնակը երաշխիք չի տվել. Հրապարակ

Երկուշաբթի օրը կմեկնարկի Աժ հերթական քառօրյան: Այս անգամ կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանն Աժ աշխատանքներին, թե՞ էլի շատ զբաղված է եւ կամ կբացակայի երկրից` “Հրապարակը” փորձել է ճշտել Ծառուկյանի մամլո գրասենյակից: “Այս պահին ես չեմ տիրապետում պրն Ծառուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության գրաֆիկին, չեմ կարող հստակ ասել՝ կմասնակցի՞ խորհրդարանական քառօրյային, թե՞ ոչ”: Ձեր ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ չի […]

Գործադուլ Գյումրիում՝ ընդդեմ քաղաքապետի որոշման.Ժողովուրդ

Երեկ Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող մի շարք երթուղայիններ գործադուլ են հայտարարել եւ գիծ դուրս չեն եկել: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը “համարձակվել է” զգուշացնել, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ նրա շրջապատին: Բանն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի