07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի խոսնակը երաշխիք չի տվել. Հրապարակ

Երկուշաբթի օրը կմեկնարկի Աժ հերթական քառօրյան: Այս անգամ կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանն Աժ աշխատանքներին, թե՞ էլի շատ զբաղված է եւ կամ կբացակայի երկրից` “Հրապարակը” փորձել է ճշտել Ծառուկյանի մամլո գրասենյակից: “Այս պահին ես չեմ տիրապետում պրն Ծառուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության գրաֆիկին, չեմ կարող հստակ ասել՝ կմասնակցի՞ խորհրդարանական քառօրյային, թե՞ ոչ”: Ձեր ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ չի մասնակցի: “Ո´չ, չեք կարող”,- ասաց Իվետա Տոնոյանը: Իսկ ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի եւ հատկապես Գագիկ Ծառուկյանի մոտեցումները 2013-ի պետական բյուջեին, որի նախագիծն Աժ-ում արդեն շրջանառության մեջ է՝ հաջորդ հարցն է ուղղել թերթը:

“Քանի որ այն բավականին ծավալուն փաստաթուղթ է, եւ հանգամանալից ուսումնասիրության կարիք ու անհրաժեշտություն ունի, ապա այս պահին ԲՀԿ-ում ընթանում են ուսումնասիրության աշխատանքներ, առաջիկայում ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն այդ առնչությամբ կարտահայտի իր տեսակետը, որն էլ, բնականաբար, կլինի նաեւ Գագիկ Ծառուկյանի տեսակետը”: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ինչպես 2011-ի բյուջեի կատարողականը, այս մի քննարկումը եւս, ԲՀԿ մասով, սահուն կանցնի` թերթի հարցին Տոնոյանը պատասխանել է. “Ո´չ, չեք կարող”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ