09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Քրքոյանը նշանվում է. Ազգ

Կատակ բան չէ 95 տարեկանում հայտարարել պաշտոնապես, որ նշանվում է: Ճանաչված գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանը, որն անձնական կյանքը թաքուն է պահում եւ գրեթե մեկուսացված է ապրում հասարակությունից, սեպտեմբերի սկզբներին հաստատել է, որ իրոք նշանվում է երկարամյա իր ընկերուհիներից Լու Բիըրդի հետ, որի 31 տարվա ամուսինը, նավթարդյունաբերության մագնատ Բիլ Բիըրդը, մահացել էր մի տարի առաջ:

Լուրը էլ. փոստով “Review-Journal”-ի բիզնեսի բաժնի հոդվածագիր Հովարդ Ստուտցին էր ուղարկել Քըրքորյանի հիմնարկության խոսնակ Թոմ Ջոնսոնը, ավելացնելով, որ “MGM Resorts”-ի հիմնադիրը իր ընկերների հետ ընթրելու ժամանակ է կատարել հայտարարությունը:

Այս լուրը վերջ է դնում այն ասեկոսեներին, թե Քըրքորյանը դեռեւս նշանված է 60-ամյա Ջոան Դեյնջրֆիլդիՙ կատակերգության լեգենդար հերոս Ռոդնի Դեյնջրֆիլդի այրու հետ:

“Նրա հետ հարաբերությունները այնքան էլ լուրջ չէին”,- ասել է Քըրքը: Իսկ Ջուանին չի հաջողվել գտնել, որպեսզի մեկնաբանի կատարվածը:

Այս մասին գրում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ