16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ցավից պիտի ոռնաս մինչեւ մայիսի 1-ը”. Բալասանյանի թիկնապահ. Հրապարակ

 Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկին՝ Արթուր անունով, այնպես են ծեծել, որ նա հիվանդանոց է ընկել: “Հրապարակ”-ին հաջողվել է ճշտել մանրամասներ:

“Երեկ տեղեկացանք, որ ծեծվածը 1968թ. ծնված Արթուր Ավագյանն է, ով մինչեւ ընտրությունները թիկնապահ է աշխատել Բալասանյանի մոտ: Բալասանյանը տարբերություն է դրել թիկնապահների միջեւ՝ երեւանցի թիկնապահներին վճարել է 300 հազար դրամ, իսկ տեղացիներին՝ 100 հազար: Ապա տեղացիների մեծ մասին հեռացրել է, որ Գյումրիում ոչ ոք չճանաչի նրանց, եւ կարողանա հայտարարել, որ ինքը թիկնապահներ չունի:

Նշված “ախրաննիկը” խնդրել է իրեն վերջնահաշվարկ վճարել, Բալասանյանի թիկնապահներն ասել են՝ կգանք, ձեր տան առաջ գլուխդ կջարդենք, որ մինչեւ մայիսի 1-ը ցավից ոռնաս: Այդպես էլ արել են: Արթուրի հետ եղել է նաեւ նրա ընկեր Ռուբիկը, որի մատներն են կոտրել:

Տուժած “ախրաննիկը” չի պատրաստվում բողոքել, բայց քաղաքի մարզիկները պատրաստվում են գնալ քաղաքապետարան եւ հաշվեհարդար տեսնել Բալասանյանի երեւանյան “ախրանայի” հետ”,-գրել է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ