22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախկին պատգամավորին դատի են տվել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայտնվել է աննախանձելի վիճակում աղբյուրների՝ նա 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու եւ կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը՝ յուրաքանչյուրի դեպքում ամսական շուրջ 85 հազար դրամ:

Ընդ որում, այդ աշխատակիցները եղել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Եւ ահա, ՊՊՎԳ-ն քաղհայցով դիմել է դատարան, հաղթել, ինչից հետո ԴԱՀԿ-ը “ստիպել” է վճարել պարտքը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ վճարվել է պարտքի կեսը:

Նման վիճակ է ստեղծվել նաեւ Արզաքանցյանին պատկանող Սեւանի “Լեռնային հարստություն” կոչվող հանքում. կրկին ՊՊՎԳ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս չեն ստացել աշխատավարձ, ու այս անգամ եւս բանը հասել է ԴԱՀԿ-ին: Նույն պատճառով ՊՊԳՎ-ն դադարեցրել է նաեւ Արզաքանցյանի թիկնապահների գործունեությունը, քանի որ անձնական թիկնապահներին եւս նա որեւէ գումար չի վճարել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ