30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շեֆի նման՝ հաջորդ դասին. Առավոտ

Ըստ  “Առավոտ”-ի,ե րեկ լրագրողները ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համատեղ թեկնածու, Գյումրիի նորընտիր  քաղաքապետ Սամվել Բալասանյանի ձեռնադրման արարողության ժամանակ նրանից հետաքրքրվեցին՝ եթե նախագահական ընտրությունների ժամանակ այս երկու կուսակցությունները միասնական թեկնածու չունենան, ու ամեն մեկը առաջադրի սեփական թեկնածուին՝ ո՞ւմ կսատարի Սամվել Բալասանյանը։

“Վերջինս խուսափեց այդ հարցին պատասխանելուց՝ նշելով, որ դա կապ չունի օրվա իրադարձության՝ իր՝ Գյումրիի քաղաքապետ ձեռնադրվելու հետ”։ “Քաղաքական հարցերը, ոնց որ պարոն Ծառուկյանը մի անգամ ասեց՝ էդ մասին հաջորդ դասին”,- կարճ կապեց պարոն Բալասանյանը։ Սակայն նրան օգնության հասավ Շիրակի գեներալ մարզպետը՝ առաջարկելով անձամբ պատասխանել հարցին։

“Հիշո՞ւմ եք, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին լինելու, ու բոլորը սպասում էին, որ մեր մարզում շատ լարված ընտրություններ են լինելու, ես ասացի՝ լինելու են մի քանի համայնքներ, որտեղ թեժ ընտրություններ են սպասվում, բայց լարվածություն առանձնապես չի լինելու, կգա ժամանակ, եւ ամեն ինչ կընկնի իր հունի մեջ։ Ճի՞շտ է, հիշո՞ւմ եք։ Կարծում եմ՝ այդ նույնը լինելու է նախագահական ընտրություններին, առանձնապես մեծ լարումների, սրացումների մի սպասեք”,- ասաց Աշոտ Գիզիրյանը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ