12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երբ կխոսի ԲՀԿ առաջնորդը….168 ժամ

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը “168 ժամ”-ի հետ զրույցում ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության, երկուշաբթի օրը պետք է հայտարարի կամ Ս. Սարգսյանին սատարելու, կամ իր թեկնածությունն առաջադրելու մասին: “Խոսնակը, իմ խորին համոզմամբ, հատկապես ԲՀԿ խոսնակը, կոչված է մեկնաբանելու տեղի ունեցածը […]

Բանակում պիտի ճնշես կամ ճնշվես. Հրապարակ

Ողբերգական, հուսահատության աստիճանի ցավալի հերթական նամակն է ստացել “Հրապարակ”-ը: Զինվորը գրում է. “Համոզված եմ, որ պաշտպանության նախարարը տեղյակ չէ այս մասին: Ծառայության առաջին օրից հասկացա, որ պետք է ճնշես, կամ կճնշեն քեզ: Չճնշվեցի, բայցեւ չճնշեցի: Դրանով արժանացա հրամանատարների հակակրանքին: Առաջին իսկ օրվանից հարաբերություններ պարզելու մեջ եմ, չգիտեմ ինչ են ուզում. խելագարության, թե ինքնասպանության հասցնել (դրանց […]

Ծառուկյանը հասավ Նովոյի գծերին. Ժողովուրդ

Որպեսզի Արթուր Հարությունյանը` Պալաչը, ամենուր չհայտարարի, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծւսռուկյանն «ընկել է իր հետեւից», վերջինս որոշել է առավել ընդլայնել իր բարեգործության սահմանները: Նա բարեգործական երթուղի է բացել Աշտարակ-Երեւան երթուղով: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` այդ «գծի» տերը Աժ պատգամավոր ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանն է` Նովոն, որը դեռ չի շտապում առճակատման գնալ: Երբ թերթը պարզաբանումներ է խնդրել նրանից, […]

Ընկեր Վահանին դեռ չեն բռնել. Հրապարակ

ԱԺ պատգամավորները մասնակցում են “օգնիր եղբորդ” սիրիահայության օգնության բարեգործական ակցիային: Նրանք իրենց մեկ օրվա աշխատավարձը՝ 10.000 դրամ փոխանցում են այդ հաշվեհամարի վրա, որի համակարգողը Վահան Հովհաննիսյանն է: Այս մասին գրում է “Հրապարակ”-ն ու  նշում, որ պատգամավորները զանգում եւ հարցնում են ընկեր Վահանին՝ իր մոտ ամեն կարգի՞ն է, հո բան չի պատահել: “Բանն այն է, որ […]

Վերացնել կաշառակերության մեխանիզմը. Առավոտ

“Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Իսկ իմ կարծիքով` պետք է ոչ թե գուշակություններ անել` “հավատում եմ-չեմ հավատում”, այլ գործել: Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն իշխանավորներին, այլեւ մեզ` շարքային քաղաքացիներիս: […]

ԱՄՆ-ում մարդիկ վարձատրվում են Հայաստանի համար. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վերջին շաբաթներին գտնվում էր Միացյալ Նահանգներում եւ քաղաքական հանդիպումների օրակարգով եղել է մայրաքաղաք Վաշինգտոնում։ “Արամ Սարգսյանը քաղաքական թեմաներով զրույցներ է ունեցել ԱՄՆ քաղաքական շրջանակների հետ, հանդիպումներ ունեցել Պետդեպարտամենտում, Սպիտակ տանը, Անվտանգության խորհրդի մարմինների հետ։ Այն տեսակետը, թե Միացյալ Նահանգները զբաղված է իր խնդիրներով, իր նախագահական ընտրություններով, շատ […]

Ծառուկյանը կխոսի եկող երկուշաբթի. Ժողովուրդ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր է՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերվող փաստաթղթերի լուրը, Գագիկ Ծառուկյանը խիստ վիրավորվել է, այն համարելով գոտկատեղից ներքեւ հասցված հարված: Ըստ “Ժողովրդի”,  երեկ անգամ ՀՀ նախագահի մակարդակով փորձ է կատարվել խոսել Գագիկ Ծառուկյանի, սակայն […]

Բյուջետային ուղերձը “copy-paste” է՞. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը “copy-paste” է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ` 2011 թվականի ուղերձից եւ այլն: Բայց, այնուամենայնիվ,ըստ թերթի՝  կան որոշ փոփոխություններ: Այդպիսի փոփոխություններից մեկը “արտաքին քաղաքականություն” բաժնում է:“2012 թվականի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետեւյալ կետը. “Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների […]

Քոչարյանը բարկացել է Ծառուկյանի վրա. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջեւ “անհասկացողության անջրպետը”: Ծառուկյանն այլեւս իրեն համարում է ինքնուրույն խաղացող եւ տեւական ժամանակ է, ինչ փորձում է դուրս […]

“Ցցուն” հիշեցումներ Ռոբերտ Քոչարյանին. Առավոտ

“Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան [առայժմ] չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի