10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանը հասավ Նովոյի գծերին. Ժողովուրդ

Որպեսզի Արթուր Հարությունյանը` Պալաչը, ամենուր չհայտարարի, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծւսռուկյանն «ընկել է իր հետեւից», վերջինս որոշել է առավել ընդլայնել իր բարեգործության սահմանները: Նա բարեգործական երթուղի է բացել Աշտարակ-Երեւան երթուղով:

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` այդ «գծի» տերը Աժ պատգամավոր ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանն է` Նովոն, որը դեռ չի շտապում առճակատման գնալ: Երբ թերթը պարզաբանումներ է խնդրել նրանից, ինչպես միշտ, «փայլել է» իր բարեկրթությամբ: “Չգիտեմ ով ա, ինչ ա: Հաջող”,-ասել է ու անջատել հեռախոսը:

Իսկ պատգամավորի վարորդները, որ զանգահարել էին խմբագրություն, դժգոհեցին, թե իրենց աշխատանքը դարձել է անիմաստ, քանի որ գրեթե բոլոր աշտարակցիներն անվճար երթուղուց են օգտվում: Թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը, դեռ վաղ է ասել. “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը Ստրասբուրգում է եւ թերթի հարցերին չի կարողացել պատասխանել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ