25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Քոչարյանը բարկացել է Ծառուկյանի վրա. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջեւ “անհասկացողության անջրպետը”: Ծառուկյանն այլեւս իրեն համարում է ինքնուրույն խաղացող եւ տեւական ժամանակ է, ինչ փորձում է դուրս […]

“Ցցուն” հիշեցումներ Ռոբերտ Քոչարյանին. Առավոտ

“Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան [առայժմ] չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել: […]

Կարեն Կարապետյանի բարեկամներին ազատում են. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր “Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը”, իսկ հետո` գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող “Էյ Ի Ջի Սերվիս” ՍՊԸ-ն: Բանն այն է, որ Ի. Կարապետյանը “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է եւ  համարվում էր “ՀայՌուսգազարդում” վերջինիս առանցքային […]

Պուտի՞նը Ադրբեջան է գնալու. Հայկական ժամանակ

Հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին, հնարավոր է մեկնի Բաքու` երեկ տեղեկացրել են թուրքական ու ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ: Մինչ այդ նա մեկնելու է Անկարա` մասնակցելու “Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության” նիստին: Ըստ նույն աղբյուրների, նիստի ավարտից հետո Պուտինն ու Էրդողանը, թերեւս, միասին մեկնեն Բաքու` մասնակցելու Տնտեսական զարգացման կազմակերպության գագաթնաժողովին: […]

Մահ միկրոավտոբուսում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում: 42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել: Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երեւանի Կոմիտասի պողոտայում` 45 շենքի հարակից տարածքում: Ավելի ուշ թերթը պարզել է, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,5 գ կանեփանման զանգված: Ըստ […]

Գոհար Գասպարյանը “կֆռռացնի՞” եվրոպացիներին. Հրապարակ

“Հրապարակ”-ը երեկ անդրադարձել էր մանկական Եվրատեսիլի հայաստանյան փուլին, որտեղ նշել էր, որ “Compass band” խմբում խախտումներ են հայտնաբերվել: “Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակցել կարող են 10-15 տարեկան երեխաները, սակայն, պարզվում է, խմբի անդամներից մեկը՝ Միքայել Վարոսյանը, 8 տարեկան է, ինչը նշանակում է, որ տվյալ մասնակիցը, ըստ մանկական “Եվրատեսիլի” կանոնակարգի, իրավունք չուներ մասնակցելու եվրոպական այս հեղինակավոր ստուգատեսի […]

Շմայսը պատրաստ է. Հայոց աշխարհ

“Եթե իմ հետեւից էլ դատախազը գա, նման խնդիրներ լինեն պատժելու, ես պատրաստ եմ իմ գործընկերներին ասել, կողմ քվեարկեք, գնամ իմ գոյությունը պաշտպանեմ”,- այս ամենն ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պատասխանելով “Հայոց աշխարհ” պարբերականի լրագրողի հարցին, թե վտանգ չի զգում, որ հաջորդը դատախազը կարող է իր համար արդեն մտնել ԱԺ եւ ներկայացնել […]

Դեպի արեւմտյան, եվրոպական արժեքներ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա համարում գրել է. “Նախկին խորհրդային եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական եւ “նրան կից” գործարար շրջանակները վստահ են` եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետեւանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է` դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների` “արդար դատաստանի” մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների “լատենտ” […]

“Գողական օրենքները” հարգող Թոխմախի Մհերի ճիշտը. Ժողովուրդ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Այս լուրը “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը. “Ես կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը”: Իհարկե, դրանում որեւէ արտառոց բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեց` Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել […]

Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը կորել է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր: Երեկ, երբ  թերթի թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է` քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված