Արդարադատության նախարարի կինը նոտա՞ր.168 ժամ
“168 ժամ”-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երեւանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ: Ըստ թերթի աղբյուրների` Թովմասյանի կինը ցանկանում է նոտար նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված, նոտարական գրասենյակում:
Ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն 3 տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը 1 տարի առաջ` 2011թ. նոյեմբերին: 2011-ից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ 2011-ից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Նոտարի քննությունների վերջին փուլը Թովմասյանի մոտ հարցազրույցն է, ուստի նրա կինն այդ քննությունը չհանձնելու “շանս” չունի: