15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱԿ պատգամավորի եղբայրը հեռացել է. Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` նախկին քաղբանտարկյալ Վարդան Ջհանգիրյանը, վաճառել է իր ունեցվածքն ու մեկնել Ուկրաինա`այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար: Լուրը ստուգելու համար “Ժողովուրդը” զանգահարել է Վարդան Ջհանգիրյանին, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված է եղել: Իսկ եղբայր Գագիկ Ջհանգիրյանը ոչ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրերը` ասելով, որ չի ցանկանում մեկնաբանել:

Թերթը հիշեցնում է, որ Վարդան Ջհանգիրյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ պարտվել “Օրինաց երկիր” կուսակցության անդամ Կարեն Բոթոյանին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ