Հայաստանը օգուտներ կարող է քաղել. Առավոտ
“Իրականում աշխարհում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել փոքր երկրների համար: Եվ Հայաստանն էլ կարող է բազմաթիվ օգուտներ քաղել, եթե խելացի քաղաքականություն վարվի: Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի հնարավորություններն ամբողջությամբ, պետք է դառնա յուրաքանչյուր հայի հայրենիքը: Այդ մասին Հայաստանում բոլորը խոսում են, գործնական քայլեր, ցավոք, դեռ չկան”,- “Առավոտ” թերթի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
“Պարոն Սարգսյանը մասնակցում էր հոկտեմբերի 3-8-ը հունական Հռոդոս կղզում կայացած “Քաղաքակրթությունների երկխոսության” միջազգային համաժողովին: Քննարկումների ժամանակ հնչած առկա խնդիրներից, մտահոգութթններից եւ մտավախություններից հետո Արմեն Սարգսյանն ասաց, որ իր համոզմամբ` 21-րդ դարն այդքան էլ վատը չէ. “Ես ապրել եմ 20-րդ դարում եւ կարծում եմ, որ 21-րդ դարն ավելի լավն է` ապրելու համար”: Նա խորհուրդ տվեց հետինդուստրիալ խնդիրները հաղթահարելու համար ապրել գիտակցությամբ, որ Աստված գոյություն ունի, եւ յուրաքանչյուր քայլի հիմքում դնել բարոյական արժեքները,- գրում է թերթը: