16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինը կբերի Կարեն Կարապետյանին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, թերեւս, կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Պուտինը ՀՀ պետք է գար սեպտեմբերին` մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: ՀՀ-ում ՌԴ դեսպանը, զորավարժություններից մի քանի օր անց, հայտարարեց, որ Պուտինի հայաստանյան այցը դեռ օրակարգում է: Այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է այցը հոկտեմբերի վերջին` նոյեմբերի սկզբին կազմակերպելու հարցը:

Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` Գազպրոմբանկի առաջին փոխնախագահն է: Հենց այդ այցի ընթացքում էլ Պուտինի հետ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը: Իշխանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ վարչապետի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն: Հակառակը կարող է լինել միայն “Բարգավաճ Հայաստանի” հետ որոշակի համաձայնության չգալու պարագայում: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հասնել նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, ապա նա ստիպված է լինելու վարչապետ փոխել նախագահական ընտրություններից առաջ:

Այդ ժամանակ, սակայն, Կարեն Կարապետյանին պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ նախագահական ընտրություններից հետո եւս նա շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանը, ինչպես արդեն գրել էր թերթը, վարչապետի ընդունելի թեկնածու է եւ´ ՀՀԿ-ի, եւ´ ԲՀԿ-ի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ