13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ն ՀԱԿ-ին էլ չի ուզում.168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով՝ ՀԱԿ անդամները եւ հատկապես ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը փորձում են վերականգնել իր հարաբերությունները ԲՀԿ-ականների հետ, սակայն նրանք խուսափում են խոսել հետագա համագործակցության մասին:  ԲՀԿ-ականները որոշել են “դեմքը չկորցնելու” նկատառումներից ելնելով՝ շարունակել ընդդիմադիր կեցվածք ունենալ, սակայն դա չեն ուզում պայմանավորել ընդդիմության հետ հարաբերություններով, այլ սեփական եւ ինքնուրույն դիրքորոշմամբ:

Պատգամավոր գեներալները էն չեն. Առավոտ

Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար եւ ներկայում “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին “Առավոտ”-ը հարցրել է ինչպե՞ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս-գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի աշխատանքը Ազգային խորհրդարանում: Այս գեներալների մուտքը խորհրդարան ունի՞ արդյոք իմաստ, ի՞նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք: “Անշուշտ, իմաստ չունի, նաեւ էստեղ գեներալներ հասկացողությունը ինձ համար […]

Հաղթանակը անկուսակցական մարզպետինն է լինելու. Հրապարակ

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին մեղադրում էին, որ խորհրդարանական ընտրություններում իր մարզում ընտրվող պատգամավորների գերակշիռ մասը ԲՀԿ-ականներ էին, ինչպես նաեւ ԲՀԿ-ի օգտին “տակից” աշխատելու մեջ: Անգամ լուրեր էին տարածվում, թե նրան պաշտոնանկ են անելու: Շաբաթ օրը համագումարի եկած Գիզիրյանը նկատելիորեն ուրախ էր:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Թերթի թղթակիցը հարցրեց նրան՝ ԲՀԿ-ի նահանջով այս ընտրություններին իրենց […]

Ասողները ղալաթ են արել. Ժամանակ

    “Ժամանակի” աղբյուրները հայտնում են, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրել եւ այդ մասին կհայտարարի դեկտեմբերի 22-ի իր Գերագույն ժողովում։ “Ընդ որում, առաջադրելու է դեռեւս չառաջադրված որեւէ թեկնածուի։ Չի բացառվում, որ առաջադրվի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Երեկ ՀՅԴ-ից նախագահական ընտրությունների հետ կապված մեր ոչ մի հարց չցանկացան մեկնաբանել՝ հորդորելով սպասել մինչեւ […]

Խայծը Նիկոլն ու Հրանտը կուլ չեն տվել. Ժողովուրդ

 ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: “Ժողովուրդ”-ին հաջողվել է պարզել, որ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում գտնվող “Ռիչ” սրճարանում, որն ինչ-որ կապ ունի Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորների հետ: Սա բացօթյա սրճարան է եւ ձմռանը […]

Կոալիցիոն հարսանիք Իջեւանում. Հրապարակ

Կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել-աղջիկ առել: Այս անգամ` Իջեւանում: Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ:   Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:  Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երեւանից Իջեւան են մեկնել […]

Օրակարգում էթիկայի հանձնաժողովն է. Հայկական ժամանակ

Կառավարությունը երկուշաբթի կայանալիք ԱԺ նիստի օրակարգում արտահերթության կարգով ընդգրկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ Կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։  “Սա էթիկայի հանձնաժողովի կազմի հարաբերակցության փոփոխություն է ենթադրում, եւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շտապում է դա ընդունել, որպեսզի իր սցենարով տանի “83-ի գործով” Արմեն […]

“Երիցուկ” խաղալու հերթը ՀԱԿ առաջնորդինն է. Առավոտ

Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու “երիցուկի”  հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սինչեւ որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են` “որոշել է առաջադրվել”, “որոշել է չառաջադրվել”: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է` ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որեւէ […]

Կապն ու Ինտերնետը նախարարություններում. Ազգ

Հայաստանի Հանրապետության 17 նախարարությունները 2012-ի հունվարի դրությամբ ունեն ինտերնետ կապ, իսկ աշխատողների 89 տոկոսը օգտագործում է համակարգիչներ (անհատական, դյուրակիր եւ այլն): Այս ցուցանիշներն են երեկ հրապարակվել “Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը ՀՀ նախարարություններում” հետազոտության զեկույցում, որն իրականացրել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը Եվրոմիության աջակցությամբ: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Հետազոտությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության 18 […]

ԲՀԿ-ն պարտադրանքներ չի ընդունում. Ժամանակ

Այն, ինչ ասվել է ԲՀԿ-ի՝ կառավարման համակարգ մտնելու, ամբողջական կառավարում ստանձնելու հետ կապված՝ փոփոխության ենթակա չէ։ Այդ մասին երեկ “Ժամանակ” թերթին ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, համաձայն որի՝ նախագահական ընտրություններից հետո չի բացառվում, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկի մաս կազմել կոալիցիոն կառավարությանը։ “Մենք կարող ենք գնալ այդպիսի ճանապարհով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի