12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաղթանակը անկուսակցական մարզպետինն է լինելու. Հրապարակ

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին մեղադրում էին, որ խորհրդարանական ընտրություններում իր մարզում ընտրվող պատգամավորների գերակշիռ մասը ԲՀԿ-ականներ էին, ինչպես նաեւ ԲՀԿ-ի օգտին “տակից” աշխատելու մեջ: Անգամ լուրեր էին տարածվում, թե նրան պաշտոնանկ են անելու: Շաբաթ օրը համագումարի եկած Գիզիրյանը նկատելիորեն ուրախ էր:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

Թերթի թղթակիցը հարցրեց նրան՝ ԲՀԿ-ի նահանջով այս ընտրություններին իրենց գործը հեշտացե՞լ է, արդարացավ, թե ինքն անկուսակցական է. “Ոչ, էն ժամանակ էլ ես մտահոգություն չունեի եւ խնդրում եմ տարբերեք՝ էն ժամանակ ԱԺ ընտրություններ էին, իսկ հիմա՝ երկրի նախագահի, տարբեր մոտեցումներ են, հիմա ընտրում են գլխավոր գերագույն հրամանատար”: Թերթի հարցին, թե այս ընտրություններում քանի տոկոս կկարողանա ապահովել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, ասաց. “Վա՜յ, դեռ շուտ է ասել, բայց գիտեմ միանշանակ՝ հաղթանակը մերն է լինելու…”: Եթե անկուսակցական է, ապա ի՞նչ նկատի ունի “մեր” ասելով: Այդպես էլ չհնչեց բացատրություն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ