28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կոալիցիոն հարսանիք Իջեւանում. Հրապարակ

Կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել-աղջիկ առել: Այս անգամ` Իջեւանում: Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ:   Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

 Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երեւանից Իջեւան են մեկնել խնամիական երկու կողմերն էլ` ՀՀԿ-ից ՍԱերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, “աղջկա” կողմից` Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ-ական թիմով: Հարսանիքը, որը, փաստորեն, ՀՀԿ համագումարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել, եղել է նույնքան “պրոտոկոլային”, խմել են ոչ այնքան “զույգ ծաղիկների”, որքան բոլորին “հաղթող” ՀՀԿ թեկնածուի կենացը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ