13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իվետան “Էպիկենտրոնում”. Հայկական ժամանակ

Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ “Կենտրոն” հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ արդեն հայտնի է դարձել, որ “Էպիկենտրոն” լրատվական ծրագիրն այսուհետեւ ղեկավարելու է ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, իսկ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Կեսոյանին փոխարինելու է “Կենտրոնի” գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: Թերթի թղթակցի […]

Ռամկավարաներն էլ կկողմնորոշվեն այսօր. Ազգ

Այսօր տեղի կունենա Ռամկավար ազատական կուսակցության վարչության ընդլայնված նիստը, օրակարգում ունենալով մեկ հարց` առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը: Այս կարգակցությամբ արդեն ՌԱԿ վարչության դիվանը մի շարք նիստեր է գումարել, քննարկումներ են եղել: Վարչության անդամները մայրաքաղաքում եւ մարզերում իրենց կուսակիցների մոտեցումները եւ տեսակետները պարզելուց հետո ի վերջո այսօր որոշում կընդունեն, որը հետո կտարածվի: Բոլոր դեպքերում ՌԱԿ-ի` […]

Անուշը պրակտիկ չի. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են “Ազատ դեմոկրատներին” մոտ կանգնած “Հրապարակ”-ի աղբյուրները, իրենց մոտ վերանայվում է Անուշ Սեդրակյանի՝ նախագահի թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը: Ինքը՝ Անուշ Սեդրակյանը, կուսակիցներին ներկայացրել է իր արգումենտները, գտնելով, որ իր առաջադրվելն այնքան էլ ճիշտ չէ՝ զուտ պրակտիկ դրսեւորումների առումով: Կուսակիցներն ուշադիր լսել են նրան եւ հիմա մտմտում են այդ ուղղությամբ. Դեկտեմբերի 23-24-ին նրանք կհրապարակեն իրենց […]

Գագիկ Բեգլարյանը սպասում է գրազներին. Ժամանակ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Հայաստանում եւ արտերկրում տասնյակ մարդկանց հետ գրազ է եկել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու: Ընդ որում՝ իշխանական վերնախավում նա միակ մարդն է եղել, որ մինչեւ վերջին պահը  չի հավատացել Ծառուկյանի առաջադրմանը: “Ժամանակ”-ի տեղեկություններով, վարչապետի հետ Ամերիկա այցից ժամեր առաջ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ծառուկյանն առաջդրվում […]

Ավետ Բարսեղյանին պետք է չեզոքացնել եթերից. Ազգ

Պատկերացնո՞ւմ եք, եթե “Երգ երգոցը” հանկարծ վարի ոչ թե Խորեն Լեւոնյանը, այլ “հեռուստաաստղ”, “նարցիս” Ավետ Բարսեղյանը: Ամեն ինչ կփլվի: Չէի ցանկանա Նոր տարվա նախօրյակին գրել տհաճ երեւույթների մասին, բայց գրում եմ, որովհետեւ ցանկանում եմ 2012 թվի հետ գնան բոլոր տգեղ երեւույթները, որոնք դառնացնում են մեր կյանքը, այդ թվում նաեւ գորշ հեռուստատեսությունը: Այո, 2013 թվին թող […]

Հրանտին կսկսեն քարկոծել. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում անդրադառնում է ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նախագահի թեկնածու առաջադրվելու հարցին Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լեւոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում՝ այն, ինչում նրան մեղադրում են՝ խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար՝ բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ այն […]

Որտե՞ղ է Ծառուկյանը. Ժամանակ

Երեկ “Ժամանակը” ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծառուկյանը եւ ինչո՞ւ չի գալիս խորհրդարան։ “”Այն ամենով, ինչով զբաղվել է միշտ՝ համակարգելով մեր քաղաքական ուժի քաղխորհրդի եւ պառլամենտական խմբակցության գործունեությունը, ինչպես նաեւ մեր հասարակական-քաղաքական եւ իր պաշտոններից բխող մնացած այլ ուղղություններով գործունեությունը»,- պատասխանեց ԲՀԿ խոսնակը։ Մեր դիտարկմանը, թե նա նաեւ պատգամավոր […]

Սարգսյան-Պուտին հանդիպման հետեւանքները. Առավոտ

Թերթն անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած  աշխատանքային այցին,  որտեղ կայացան ՀԱՊԿ-ի, ԵվրԱզէս-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մի շարք միջոցառումներ: Ըստ թերթիի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ս. Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջև փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների համեմատ: “Կազմակերպության […]

Աշխարհի վերջը չեկավ. Հայկական ժամանակ

Այսօր դեկտեմբերի 21-ն է. ըստ մայաների հին օրացույցի, Հինգերորդ արեւի դարաշրջանի երկար հաշվարկի շրջափուլի ավարտն է, որը սկսվել է մ.թ.ա. 3114 թվականի օգոստոսին: Այդ ամսաթվին օրացույցն ավարտվում է, ինչը սնահավատներին ու հոռետեսներին հիմք է տվել կարծելու, որ դրանով մայաները կանխատեսել են  “աշխարհի վերջը”: Այս խորհրդավոր օրվա մոտենալուն մոլորակի բնակչության զգալի մասը վախով է սպասել: Տարբեր […]

Նախագահի հետ` “Օջախում” . Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը, դեկտեմբերի 25-ից սկսած, ամեն օր՝ երեկոյան, “Օջախ” ռեստորանային համալիրում մասնակցելու է ամանորյա խնջույքների: Ինչպես ասում են՝ հանդիպման վայրը փոխել չի կարելի: Այդ ընթացքում փոխվելու են միայն Ս. Սարգսյանի սեղանակիցները՝ ՀՀԿ-ականներ, արվեստի գործիչներ, մարզիկներ, գործարարներ և այդպես շարունակ: Տեղեկությունը թերթը փորձել է ճշտել Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի