23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռամկավարաներն էլ կկողմնորոշվեն այսօր. Ազգ

Այսօր տեղի կունենա Ռամկավար ազատական կուսակցության վարչության ընդլայնված նիստը, օրակարգում ունենալով մեկ հարց` առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը: Այս կարգակցությամբ արդեն ՌԱԿ վարչության դիվանը մի շարք նիստեր է գումարել, քննարկումներ են եղել:

Վարչության անդամները մայրաքաղաքում եւ մարզերում իրենց կուսակիցների մոտեցումները եւ տեսակետները պարզելուց հետո ի վերջո այսօր որոշում կընդունեն, որը հետո կտարածվի: Բոլոր դեպքերում ՌԱԿ-ի` սեփական թեկնածուով հանդես չգալը արդեն իսկ հայտնի է, քանի որ այդ դեպքում համագումարն էր որոշելու թեկնածուին: Իսկ վարչության ընդլայնված նիստով սովորաբար որեւէ առաջադրվելիք թեկնածուի պաշտպանելու եւ սատարելու հարց է վճռվում:

Այս մասին գրում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ