13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բոլորը, բացի ՀՀՇ-ից. Ժողովուրդ

Արամ Սարգսյանի գլխավորած “Հանրապետություն” կուսակցության այսօրվա համագումարին հրավիրված են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունները բացառությամբ ՀՀՇ-ի: Այս մասին այսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու հավեկում, որ այս փաստն ուշագրավ է այն առումով, որ 2007 թվականի ՀՀՇ համագումարին ժամանակ Արամ Սարգսյանը ելույթ էր ունեցել եւ հայտարարել էր. “Այսօր ՀՀՇ-ն ամենամաքուր, ամենապինդ կուսակցություններից մեկն է: Բոլոր պատհեապաշտներն […]

Դումանյանը կպահի իր աթոռը. Հրապարակ

ՀՀԿ համագումարին մասնակցող առողջապահության նախարարից “Հրապարակի” թղթակիցը փորձել է իմանալ` ճի՞շտ են տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման առիթով համ ինքը, համ էլ Հարություն Քուշկյանը ահավոր շատ են ուրախացել: “Ու թե Քուշկյանի ուրախության շարժառիթները հասկանալի են` գլուխներն ազատեցին քյալլա տալուց, ապա ի՞նքն ինչու է ուրախացել:”Չէ, ես ուրախ եմ ընդամենը մեր որոշումից, որ քիչ հետո կկայացնենք կուսակցությունով` […]

Կներվե՞ն նրանք. Հրապարակ

 Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի փաստաբանները դեռեւս տեղյակ չեն, թե ինչ ընթացք են ստացել իրենց պաշտպանյալների՝ Սերժ Սարգսյանին գրած խնդրագրերը: Հիշեցնենք, որ դատապարտվելուց հետո եւ՛ Մարգար Օհանյանը, եւ՛ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ հնարավոր […]

ՀՅԴ-ն որոշել է. Հայկական ժամանակ

ՀՅԴ-ն եւս արդեն որոշել է իր Գերագույն ժողովի օրը` այն տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Այդ մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիշ Արսեն Համբարձումյանը: Ի տարբերություն մյուս կուսակցությունների, դաշնակցության այս ժողովը եւս, ավանդույթի համաձայն, փակ է լինելու: Հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշվելու է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափը:

Սերժ Սարգսյանը կարող է ընտրվել առանց Թոխմախի Մհերի. Առավոտ

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական` “ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը”, եւ ընդդիմադիր` “բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը”: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների […]

Սյունիքի մարզպետի նոր “նալոգները”. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր հէկ-երի եւ գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ “իջեցրել”: Ըստ այդմ, նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած` Խաչատրյանը նրանց վրա “նալոգ” է դրել:Թերթը զրուցել է Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ է խոսել հէկ-երի եւ գազալցակայանների […]

ԲՀԿ-ն “քցել” է ժողովրդին. 168 ժամ

“ԲՀԿ-ի 500.000 անդամները սպասում էին, որ Նոր տարվա ծախսերը կկարողանան ընտրությունների ընթացքում փակել՝ վստահված անձ, դիտորդ դառնալու հաշվին: Բայց օլիգարխները, որոնք իրական իշխանություն են այս երկրում, հավաքվեցին իրար գլխի եւ վճիռ կայացրեցին՝ ի՞նչ իմաստ ունի փող ծախսել, եկեք էդ փողը չծախսենք, քցենք ժողովրդին: Քցել են ժողովրդին, ազգին են քցել, Հմայակ Հովհաննիսյանին չեն քցել”,- անդրադառնալով ԲՀԿ […]

Արզաքանցյանը Տարոն Մարգարյանին չի խանդում. Հրապարակ

ՀՀԿ համագումարին մասնակցող Տիգրան Արզաքանցյանից “Հրապարակ”-ի թղթակիցը ցանկացել է իմանալ՝ չի՞ խանդում նա Տարոն Մարգարյանին՝ հանդեպ Վոլոչկովայի եւ նրանց նկարի: “Խանդո՞ւմ… չէ, չեմ խանդում, խի՞ պտի խանդեմ ես, Վոլոչկովան իմ ի՞նչն ա, որ ես խանդեմ, ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն՝ տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք […]

Երկու տղամարդ եւ մի կին՝ պոտենցիալ թեկնածուներ. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչսրյանը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է, որ արդեն երեր հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել: Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են` Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի […]

Սիբիրախտից սատկել է կրկեսի ձին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Թերթը նշում է, որ ձիերը գտնվում են “10-ից 10” համալիրի ձիարշավարանում: “Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին: Վերջինս թերթին ասաց. “Այո, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, եւ դրանից հետո պարզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի