26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատգամավորը արտոնյալ խավ է. Առավոտ

Օրերս Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ ինքը երկու տարի է՝ շաքարավազ չի ներկրում, այլ իր սեփական “զավոդն” է աշխատեցնում։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։ “Ու իր ճշտախոս լինելը ապացուցելու համար առաջարկել էր. “Հենց հիմա կարաք նստեք  մեր մաշինով եթանք նայենք”։  Երեկ թերթը հետամուտ եղավ […]

Տեր-Պետրոսյանը սպասում է Աստծո ձայնին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթ ունենալու կամ առաջադրվելու մասին հայտարարություն անելու վերաբերյալ դեռ ոչինչ հայտնի չէ։ Այդ մասին թերթի թղթակցին հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: “Նա պարզաբանել է նաեւ, թե Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի ժամանակ ինչ նկատի ուներ ասելով. “Մի քանի օր հետո բարի լուր […]

Քաղաքապետը բարձրացնում է “նալոգները”.Ժողովուրդ

Հրազդան քաղաքի մի խումբ վարորդներ հայտնվել են լուրջ խնդիրների առաջ` ստիպված լինելով ենթարկվել քաղաքապետարանի քմահաճույքներին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս Հրազդանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող մի խումբ ավտոբուսների (մասնավորապես 3, 4 համարի) վարորդներին հայտարարվել է, որ երթուղու օրավարձը բարձրանալու է` 25 000 դրամի փոխարեն դառնալով 35 000: Վարորդներն էլ սկսել են գործադուլ անել: Երբ Հրազդանի քաղաքապետարանը […]

Գործարարը ֆինանսական խնդիրների մեջ. Չորրորդ ինքնիշխանություն

Երեւանի “Աբովյան” փողոցում գործող ամենահին ”օբյեկտներից” մեկը վաճաովել է: Խոսքը “Աստաֆյան” զվարճանքի կենտրոնի մասին է, որի սեփականատերը, ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանն էր: Արսեն Ավագյանը երեւանցիների շրջանակներում հայտնի է “Տուգո” մականվամբ: Այս մասին գրում է “Չորրորդ Ինքնիշխանություն”-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն` Տուգոյի ֆինանսական դրությունը վերջին շրջանում վատացել է, եւ վերջինս որոշել է պարզապես […]

Զինդատախազը գլխավոր դատախազի աթոռն է երազում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի նշանակման առաջին իսկ օրից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ նրա միջեւ լուռ հակամարտություն է ծավալվում, որը դրսեւորվում է աշխատանքային տարբեր հարթություններում: Օրինակ, գլխավոր դատախազի մամուլի պատասխանատուները չեն տրամադրում Գեւորգ Կոստանյանի եւ զինդատախազության գործունեության հետ կապված տեղեկատվություն: Զինդատախազն էլ իր հերթին աշխատում է ազատվել գլխավորի մարդկանցից: Լարվածությունը գլխավորի եւ […]

Ծառուկյանը Վիդալին սխալ է հասկացել.Ժամանակ

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ ԲՀԿ հանդիպման վերաբերյալ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Վիդալի խոսքերը կեղծվել են ու աղավաղվել: Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը: թերթը։ “ԵԽ աշխատակազմի աշխատակիցը մեզ հայտնեց, որ իրականում Վիդալ Քվադրաս Ռոկան ասել է` “լավատեսությունը շատ կարեւոր հատկանիշ է քաղաքական գործչի համար, եւ ես ինքս էլ եմ […]

Գագիկն ու Կարենը իրար դեմ՝ հանուն U-com-ի. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով`բավական սրվել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ու Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները: Բանն այն է, որ ՊԵԿ նախագահն ամեն կերպ խոչընդոտում է GNS Alfa ընկերության մուտքը տվյալների “կաբելային” հաղորդման շուկա` փորձելով ամեն գնով ապահովել իրեն պատկանող U-com ֆիրմայի մենաշնորհը: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ձգտումների մասին Աժ-ում ներկայացված հարցապնդման ժամանակ բսւրձրաձայնել էր նաեւ […]

ՀԺԿ առաջնորդը վատառողջ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի  երկու օր առաջ կրկին վիրահատության է ենթարկվել ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ նախագահին վիրահատել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Ըստ Դեմիճյանի մերձավորների, վիրահատությունը լավ է անցել, իսկ թե ՀԺԿ նախագահը երբ կվերադառնա Հայաստան, դեռ հայտնի չէ: Մինչ այդ նա վիրահատվել էր Երեւանում, սեպտեմբերի 8-ին:

Աշխատել է Քոչարյանի հետ, պարապել ՕԵԿ առաջնորդին. Ժողովուրդ

“Ազատ դեմոկրատներ”-ի  փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետեւ` Արթուր Բաղդասարյանի օգնականը`Աժ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները: “Մենք եղել ենք գործնական եւ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, […]

ՀԱԿ-ը քանդվո՞ւմ է.Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները` այնտեղ գրեթե պայթյունավտանգ վիճակ է, եւ եթե դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրվում, եւ իրենք պաշտպանում են ԲՀԿ առաջնորդի թեկնածությունը, ապա կկազմաքանդվի ոչ միայն ՀԱԿ-ն ինքնին, այլեւ վերջինիս խորհրդարանական ֆրակցիան եւս: Բանն այն է, որ առաջիկայում առանձին համագումար է անցկացնելու նաեւ Հրանտ Բագրատյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի