17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Երեւանի մանկապարտեզները համակենտրոնացման ճամբար.Հայկական ժամանակ

Վերջին օրերին “Հայկական ժամանակ”-ը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ Երեւանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաները հաճախ քնելու տեղ չեն ունենում, եւ պատճառն այն է, որ մահճակալները քիչ են:

Ահազանգերի հետքերով թերթի թղթակիցը եղել է երեք մանկապարտեզում: Երեքն էլ գտնվում էին մայրաքաղաքի կենտրոնում: Պատկերը, որին թերթի թղթակիցն ականատես է եղել Երեւանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներում, վեր է որեւէ տրամաբանությունից ու մարդկայնությունից: Մանկապարտեզներից երկուսի միջին եւ ավագ խմբերում ննջարաններ առհասարակ չկային: Խմբասենյակը զբաղեցնում էր ընդամենը շուրջ 20 քմ տարածք: Երեխաները խմբված էին իրենց սեղանների շուրջը: նրանք անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեին: Իսկ համակենտրոնացման ճամբարից քիչ բանով տարբերվող այս մանկապարտեզներում, բնականաբար, խեղվելու են փոքրիկների հոգեբանությունը, բնավորությունն ու ազատության զգացումը: Հայաստանի Հանրապետության “ազատ քաղաքացին” ձեւավորվում է մանկապարտեզից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ