26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բթացնո՞ւմ են հայ աշակերտներին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, դպրոցներում աշակերտներին բթացնում են, այլ ոչ թե սովորեցնում: Երեւանի մի շարք դպրոցների, մասնավորապես թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանք՝ միաժամանակ տրամադրելով էլեկտրոնային այս կայքերի հասցեները՝ www.g-g-gollege.com,www.sovorel.am,www.homework.am: Այստեղ էլ տեղադրված են տնային աշխատանքները՝ պատրաստի, լուծված վիճակում: Այսինքն՝ երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու արտագրում են առաջադրանքները եւ ներկայանում դասի: Ավելին, www.sovorel.am եւ www.homework.am կայքերն առաջադրանքի լուծման համար sms սակագներ են սահմանել, եւ ուսուցիչներին այս մոտեցումը ձեռնտու է այնքանով, որ ստուգողների մոտ խայտառակ չեն լինի: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, թե հարցը կուսումնասիրեն եւ կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում: “Փաստորեն, մինչեւ հիմա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղյակ չէ, որ հայ աշակերտներին բթացնելու գործընթաց է ծավալվում: Հուսանք՝ նախարար Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզչության “ընդմիջումներին” կզբաղվի կարեւորագույն այս խնդրով”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ