13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞վ է պրաստիտուտկան. լրագրողը թե՞ գործարարը.Ժողովուրդ

Երեկ “Ժոդովուրդ”-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է “X գրուպ”-ի նախագահ, “Ջրաշխարհ”-ի սեփականատեր, “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի ղեկավար, “Վալենսիա” ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Վերջինս հերքել էր թերթի տեղեկությունը:  Սակայն թերթի աղբյուրները ոչ միայն շարունակում են պնդել, որ նման բան կա, […]

Ընդդիմությունում՝ նոր դաշի՞նք. Ժամանակ

   Ըստ “Ժամանակի”,  ՀԱԿ-ը լքած քաղաքական ուժերը՝ մասնավորապես “Ազատ դեմոկրատներ”-ը  ու “Հանրապետություն” կուսակցությունը բանակցում են նոր ընդդիմություն ստեղծելու շուրջ։ Ընդ որում՝ խոսք է գնում “իսկական ընդդիմություն” ստեղծելու մասին:

Քաղաքական ուժերը ակնարկներով են խոսում. Հայկական ժամանակ

 Լրատվամիջոցներում ժամ առ ժամ ամրապնդվում է համոզմունքը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Մինչդեռ ընդամենը 2 շաբաթ առաջ պրոբհկական ԶԼՄ-ները հանրային կարծիքը պատրաստում էին Ծառուկյանի առաջադրմանը: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ արդեն Վարդան Օսկանյանի հետ առնչություն ունեցող լրատվամիջոցները սկսել էին քննադատել Ծառուկյանին Սերժ Սարգսյանի հետ գործարքի գնալու համար. Այս ամենից, […]

Նախագահական քարոզարշավը զավեշտալի կլինի.Ազգ

 Եթե բնավորությանդ մեջ ցինիզմի մի փոքր տարր կա, ապա սկզբնական շրջանում, այն, ինչ կատարվում է մեր քաղաքական դաշտում կարող է քեզ դուր գալ, ի վերջո կարող ես ձեռ առնել իրավիճակը, Facebook-ում ստատուս գրել like ու comment ստանալ, դառնացած ծիծաղել, սակայն, երբ սկսում ես առավել սթափ մտածել, հասկանում ես, որ մայաները գուցե ճիշտ էին, ու աշխարհի […]

7 ամսական զույգերից մեկը սովամահ է եղել.168 ժամ

  ”168 Ժամը” ամիսներ առաջ պատմել էր Երեւանի բնակիչ Անուշ Խեչումյանի ընտանիքի ծանր պայմանների մասին. այն ժամանակ տիկին Անուշի հարսը հղի էր: Հարսը ծննդաբերել  է՝ զույգ տղաներ էին ծնվել, բայց… օգոստոսին մահացել  է 7 ամսական միանգամայն առողջ ծնված երեխաներից մեկը: Մահացել է սովից: “10 օր կոմայի մեջ մնաց, ոչ աչքերը բացեց, ոչ շարժվեց… Բժիշկներն ասացին՝ […]

Սիբիրախտի նոր դեպք Մարտունիում. Հայոց աշխարհ

Մարտունու տարածաշրջանում գրանցվել է սիբիրախտով հիվանդացության եւս մեկ կասկածելի դեպք: Հիվանդը հոսպիտալացված է, նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի բոլոր դեպքերը` բացառությամբ վերջինի, արդեն բուժվել են: Բակային համայցերի ընթացքում արձանագրված կասկածելի 55 դեպքից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է: Կեղծ նախանշաններ չեն եղել, քանի որ սիբիրյան խոցի վերքը տարբերվում է: […]

ՀԱԿ-ից բան չի մնա.Ժողովուրդ

“Ժողովուրդն” անդրադառնալով  ՀԱԿ-ի երեկվա երթին՝ գրել է, որ տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ում “կրճատումներ” են: “ՀԱԿ-ը փոքրացավ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` մեծացան: Արդյունքում`ոչ նորմալ իշխանություն ունեցանք, ոչ նորմալ ընդդիմություն, ոչ էլ նույնիսկ այլընտրանք: Դրա փոխարեն կա քաղաքական ճգնաժամ, իսկ ճգնաժամի ժամանակ կրճատումները նորմալ երևույթ են, այն էլ Հայաստանի նման երկրում: Բայց, ի տարբերություն աշխատանքային կրճատումների, նման […]

Լավանդայի Արայիկը կակտիվանա հունվարին. Հրապարակ

Որտե՞ղ է գործում նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանի` Լավանդայի Արայիկի կուսակցությունը:  Ըստ “Հրապարակ”-ի գործարարը դեռ հոկտեմբերին էր հայտարարել, որ Գործարարների կուսակցություն է հիմնում, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեություն ծավալած անձինք: “Մենք ակտիվ գործունեություն կծավալենք նոր տարվանից հետո»,- թերթի հարցադրմանը պատասխանել է Հայրապետյանը, ով չի ցանկացել հայտնել, թե ներկայումս քանի մարդ է անդամակցել այդ […]

Պատգամավորը արտոնյալ խավ է. Առավոտ

Օրերս Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ ինքը երկու տարի է՝ շաքարավազ չի ներկրում, այլ իր սեփական “զավոդն” է աշխատեցնում։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։ “Ու իր ճշտախոս լինելը ապացուցելու համար առաջարկել էր. “Հենց հիմա կարաք նստեք  մեր մաշինով եթանք նայենք”։  Երեկ թերթը հետամուտ եղավ […]

Տեր-Պետրոսյանը սպասում է Աստծո ձայնին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթ ունենալու կամ առաջադրվելու մասին հայտարարություն անելու վերաբերյալ դեռ ոչինչ հայտնի չէ։ Այդ մասին թերթի թղթակցին հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: “Նա պարզաբանել է նաեւ, թե Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի ժամանակ ինչ նկատի ուներ ասելով. “Մի քանի օր հետո բարի լուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի