13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սիբիրախտի նոր դեպք Մարտունիում. Հայոց աշխարհ

Մարտունու տարածաշրջանում գրանցվել է սիբիրախտով հիվանդացության եւս մեկ կասկածելի դեպք: Հիվանդը հոսպիտալացված է, նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի բոլոր դեպքերը` բացառությամբ վերջինի, արդեն բուժվել են: Բակային համայցերի ընթացքում արձանագրված կասկածելի 55 դեպքից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է: Կեղծ նախանշաններ չեն եղել, քանի որ սիբիրյան խոցի վերքը տարբերվում է: Բացի դրանից` բնակչությունն այնքան իրազեկված ու վախեցած է, որ ամեն մի տարօրինակ նախանշանի համար դիմում է բժշկի:

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը նշեց, որ կենդանիների սիբիրախտի նոր դեպքեր չեն գրանցվել, ինչի շնորհիվ մսամթերքի վաճառակետերից արդեն հանվել է վերահսկողությունը: Հիվանդության պատճառով շուրջ 2 ամիս մսամթերքի վաճառակետերը վերահսկողության տակ էին:

 Այս մասին գրում է “Հայոց աշխարհ”-ը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ