13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը որոշեց խլել դափնիները. Հայոց աշխարհ

Չգիտես ինչու մեզ թվում էր, թե ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում նույնպես պետք է կրկներ ու եվրոպացի պաշտոնյաներին հավաստիացներ նույն բանը, ինչը լսում ենք նրանից արդեն կես տարի՝ ”Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց սրբորեն պահել-պահպանել ձեր հավատն ու վստահությունը”։ ”Այնինչ, պարզվում է, բացի դրանից ԲՀԿ առաջնորդը այլ մտքեր էլ կարող է արտահայտել, այն էլ՝ հրապարակավ։ […]

Թոխմախի Մհերի ասած՝ “Վանգանը չի”. Առավոտ

  Ընկերներիցս մեկը [որն, ի դեպ, կուսակցական է] վերջերս շատ ճիշտ, իմ կարծիքով, անվիճելի միտք արտահայտեց: Նա ասաց, որ այսօրվա Հայաստանում մարդկանց բաժանում են ոչ թե կուսակցությունները, այլ արժեքային համակարգերը, եւ անձամբ իր համար շատ ավելի հոգեհարազատ է մրցակից, բացարձակապես այլ գաղափարախոսություն դավանող կուսակցությունը ներկայացնող պարկեշտ մարդը, քան սեփական կուսակցության սրիկան: Ես, չնայած երբեբ որեւէ […]

Հիվանդ տղան տալիքներն է ուզում. Հրապարակ

“Ես ինչ կապ ունեմ մենաշնորհների հետ, ինձ դրանից հարց մի տվեք”,- երեկ “Հրապարակ” թերթի լրագրողի հարցին հարցով է պատասխանել Սամվել Ալեքսանյանը:  “Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք հանգիստ ապրեմ… հա, հիվանդ եմ, չես հավատում, ներվերս են հիվանդ”,-խեղճացած ասել է նա: Ի դեպ, պարզվում է ՀՀ ԱԺ-ում Ալեքսանյանը բազում հոպարներ ունի, տեսնելով ՀՀԿ-ական պատգամավոր […]

Ծառուկյանին ոչ են ասել. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” թերթի, ELDRP Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխման կուսակցության (այժմ՝ Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք) նախագահ Գրահամ Ուոթսոնը երեկ չեղյալ է հայտարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը։ “Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների ալյանս կուսակցությունը իր հերթին նշել է, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամակցության հարցը կքննարկեն միայն փետրվարին՝ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: AECR […]

Սյունիքի մարզպետը լավ “հարկայինի աշխատող է” . Ժողովուրդ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին: Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն եւ արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին: Տեղեկությունը թերթը փորձել է ճշտել […]

Հայկական ֆիլմերը Ադրբեջանում. Իրավունք

Ադրբեջանական քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն պատրաստվում է Ադրբեջանում, այսպես ասած, “հայկական” ֆիլմերի փառատոն անցկացնել: Նրա ծրագրերի մեջ է մտնում Գեորգի Վանյանից ֆիլմեր ստանալը: Հատկանշական է այն, որ Ալիզադեն Հայաստանում իրաքցի քրդի կողմից նկարահանված ֆիլմ ունի, որը եւս պատրաստվում է հանձնել հասարակության դատին: Այս ամենի վերաբերյալ “Իրավունքը” փորձել է մեկնաբանություն ստանալ քաղաքագետ Արմեն Աղայանից, որը նկատել է. […]

Լյովիկին՝ հիշեցման կարգով. Ժամանակ

”Երեկ ԱԺ-ում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հնչեցրեց որոշ օլիգարխների և մենաշնորհատերերի անուններ` մոռանալով, սակայն, այդ ցանկում ներառել ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներին”,- գրում է ”Ժամանակ” օրաթերթը թվարկում. ”Գագիկ Ծառուկյան (Դոդի Գագո)՝ ”Մուլտի Գրուպ” կոնցեռնի և բոլոր ”մուլտի”-ների 100% սեփականատեր, բաժնետոմսեր` 32 խոշոր ընկերություններում, գազալցակայանների և մեղրի արտադրության մենաշնորհատեր և այլն, և այլն, ակտիվների չափը՝ ավելի քան 1 […]

Ծառուկյանը ուզում է մաքրվել ՛՛մարտի 1-ից՛՛. Առավոտ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ, “Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն՛՛ կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը թերթի հետ զրույցում անդրադարձել է դեկտեմբերի 3-ին Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած` Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկության հետաձգման առթիվ ԲՀԿ-ականների արտահայտած զարմանքին: […]

Պուտինը գալի՞ս է.168 ժամ

ՀՀԿ խմբակցության “168 ժամի” աղբյուրները հայտնում են, որ երեկ Թուրքմենիայում ԱՊՀ անդամ երկրների նախագահների գագաթաժողովի շրջանակներում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հստակեցվել են ՌԴ նախագահի Հայաստան կայանալիք այցի ժամկետները: Պուտինը, ըստ այդմ, կարող է Հայաստան այցելել դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին: ՀՀԿ-ականները համարում են, որ նախընտրական շրջանում Վլադիմիր Պուտինի այցը կարող է […]

Վարդենիսում միս չեն ուտում. Ժողովուրդ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դեռ շարունակվում են քննարկումները սիբիրախտի հետեւանքով տեղադրված կարանտինային կետերի հանման շուրջ: Այս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացելէ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանից: “Վերջնական չի որոշվել: Դեռ քննարկվում է հանել-չհանելու հարցը: Եթե մի քանի օր կայուն լինի, ապա կհանվի”,- լրացրել է նա`հավելելով, որ այս օրերին կենդանու անկում չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի