08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թոխմախի Մհերի ասած՝ “Վանգանը չի”. Առավոտ

 

Ընկերներիցս մեկը [որն, ի դեպ, կուսակցական է] վերջերս շատ ճիշտ, իմ կարծիքով, անվիճելի միտք արտահայտեց: Նա ասաց, որ այսօրվա Հայաստանում մարդկանց բաժանում են ոչ թե կուսակցությունները, այլ արժեքային համակարգերը, եւ անձամբ իր համար շատ ավելի հոգեհարազատ է մրցակից, բացարձակապես այլ գաղափարախոսություն դավանող կուսակցությունը ներկայացնող պարկեշտ մարդը, քան սեփական կուսակցության սրիկան: Ես, չնայած երբեբ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ չեմ լինելու, նույնն եմ զգում, զուտ գաղափարական առումով ՀՀՇ-ն ինձ ավելի մոտ է, քան, ասենք, Դաշնակցությունը կամ Հանրապետականը: Բայց ինձ դուր է գալիս Հովհաննես Իգիթյանի ՀՀՇ-ն, ինձ հարազատ է նրա առողջ, ոչ մոլեռանդ մտածելակերպը, ընդդիմախոսին լսելու ունակությունը, մտքերը ոչ ագրեսիվ եղանակով ձեւակերպելու շնորհքը: Բայց ինձ դուր չեն գալիս այն ՀՀՇ-ականները, որոնք տառապում են անսխալականության բարդույթով եւ ամեն թփի տակ դավաճաններ ու թշնամիներ են փնտրում:
Կամ` մենք սովորաբար որպես բացասական կերպարներ ներկայացնում ենք հանրապետականների` գեներալներ Մանվել-Սեյրանին, Նավոյին, Շմայսին, Թոխմախի Մհերին: Իսկ ինչո՞վ են նրանցից լավը ԲՀԿ-ականներ Ծաղիկ Ռուբոն, Յուվեցի Կարոն, Բելաջոյի Գրիշը: Նրանբ բոլորն ինձ համար միեւնույն “կուսակցությունից” են, դավանում են միեւնոյն արժեքները, ապրում են նույն ապրելակերպով, միեւնույն` 20 տարի աոաջ հիմնավորված արատավոր համակարգի ծնունդ են:

Բայց այսօր մրցակցող այս երկու կուսակցությունների մեջ կան, օրինակ, Դավիթ Հարությունյանն ու Վահե Հովհաննիսյանը, որոնց ես ընկալում եմ զոռբաների եւ տգետների “կուսակցությունից” դուրս: Այդպես եմ ես ընկալում նաեւ Վարդան Օսկանյանին, որը, սակայն, մեր քաղաքացիների մեջ այլ “բաժանարար գիծ” է տեսնում` նրանք, ովքեր ուզում են, որ ամեն ինչ մնա նույնը, եւ նրանք, ովքեր ցանկանում են, որ երկիրը զարգանա: Տեսականորեն պարոն Օսկանյանն իրավացի է, բայց նման ձեւակերպումը ճշգրտման կարիք ունի: Երբ ասում ենք` “փոխվի”, պիտի պատասխանենք նաեւ`ում համար: Մեծամասնությունն, այո, ուզում է, որ ամեն ինչ փոխվի ի՛ր համար: Ով որ վատ է ապրում` լավ ապրի, ով պաշտոն չունի` ունենա, ով չի իշխում` սկսի իշխել: Բացարձակ փոքրամասնությունը անկեղծորեն (ոչ թե բառային մակարդակով) ցանկանում է, որ փոխվի համակարգը:

Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կյանքի եւ մտածողության ստանդարտները թելադրվեն ոչ թե քաղաքական վերնախավում այսօր իշխող Շմայսերի եւ Յուվեցիների, այլ, իմ տեսանկյունից, նորմալ արժեքներ դավանող մարդկանց կողմից: Թե երբ է դա տեղի ունենալու` չեմ կարող ասել: Ինչպես կասեր Թոխմախի Մհերը` ես “Վանգանը չեմ””:

Արամ  Աբրահամյան, Առավոտ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ