26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը ուզում է մաքրվել ՛՛մարտի 1-ից՛՛. Առավոտ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ, “Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն՛՛ կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը թերթի հետ զրույցում անդրադարձել է դեկտեմբերի 3-ին Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած` Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկության հետաձգման առթիվ ԲՀԿ-ականների արտահայտած զարմանքին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ իրենց համար մի քիչ անհասկանալի է Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հեղինակի` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ՛՛պայծաո լավատեսությունը՛՛, որով նա ընդառաջ գնաց մեծամասնության առաջարկին` մեկ տարով հետաձգել նախագիծը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց. ՛՛Ըստ ամենայնի, նրանց զարմանքը պայմանավորված էր նրանով, որ նրանք, հավանաբար, հիմնվելով ՀԱԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա` սպասում էին լրիվ այլ զարգացումների: ԲՀԿ-ին անհրաժեշտ էր, որպեսզի պետաիրավական հանձնաժողովում տեղի ունենար քվեարկություն, որի ընթացքում իրենք կքվեարկեին կողմ, իշխանական կոալիցիան կքվեարկեր դեմ, հարցը չէր մտնի օրակարգ, ինչով տպավորություն կստեղծվեր, որ ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛, ի տարբերություն իշխանական կոալիցիայի, Մարտի 1-ի թեմայի քննարկումից չի վախենում, նույնիսկ ավելին` ձգտում է այդ քննարկմանը: Դրանով իսկ փորձ էր արվելու մոռացության տալ 2008-ին իրենց կոալիցիայի մաս լինելու փաստը, հեռացնել Մարտի 1-ի իրադարձությունների համար իրենց պատասխանատվության խնդիրը և դրանով իսկ ՛՛մաքրվել՛՛ գալիք նախագահական ընտրություններից առաջ՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ