13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին. 168 ժամ

Երեկ մեկնարկել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել, որի առաջին օրվա հանդիպումների մասին Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը տարածել է ծավալուն հայտարարություն` գրեթե պետության ղեկավարի այցերին հատուկ հաղորդագրության ձեաչափով: Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը եւ ուշադրություն է հրավիրել հատկապես այն փաստին,  որ հաղորդագրության մեջ շեշտված է հատկապես նախագահական ընտրություններում Գագիկ […]

Հրահանգել է Ռոբերտ Քոչարյանը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Բրյուսելում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը շուտով հրաժեշտ է տալու իր դիվանագիտական կարիերային: “Բանն այն է, որ Ադոնցն է օգնել ԲՀԿ ղեկավարների բրյուսելյան հանդիպումների կազմակերպմանը: Ադոնցին այդ հրահանգը տվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, մեր տեղեկություններով, ԲՀԿ ղեկավարներին Բրյուսելում դիմավորելու արարողությունն էլ է Ա. Ադոնցը կազմակերպել, եւ իշխանություններն անմիջապես տեղյակ են […]

ՀԱԿ առաջնորդը պասիվ դերո՞ւմ. Հրապարակ

Կմասնակցի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀԱԿ երթին, թե ոչ, դեռեւս պարզ չէ:Այս հարցը հետաքրքրել է “Հրապարակ”-ին: “Այս պահին ոչինչ չեմ կարող ասել”,-ասել է Արման Մուսինյանը: Սա ուշագրավ է նրանով, որ կարծիքներ էին հնչում, թե հնարավոր է Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշման մասին հայտնի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաք-երթի ժամանակ: […]

Ամանորի թանկացումներ. Հայկական ժամանակ

Ամանորի “չարազը” շարունակում է թանկանալ: Եթե մեկ շաբաթ առաջ, մասնավորապես, ընկույզի մաքրած միջուկի մեկ կիլոգրամի գինը տատանվում էր 5-7 հազար դրամի միջակայքում, ապա հիմա միջուկի գնի միջակայքը 6-8 հազար դրամ է: Ըստ որոշ հաշվարկների, սակայն, Ամանորի սեղանի պարագաների գները շուտով կարող են իջնել, ինչը պայմանավորված է հայաստանցիների չաճող գնողունակությամբ: Միեւնույն ժամանակ նույնիսկ վարկերով ճոխ Նոր […]

Հետաքրքիր դրվագներ Ծառուկյանի եվրոպական ճամփորդությունից. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին եվրոպական խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների համատեղ գրավոր կարծիքը շատ հետաքրքիր դրվագներ է բացահայտում, թե ինչ տպավորություն են նրանք ստացել Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի հետ իրենց հանդիպումներից: “Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն զավթելու եւ այն ավելացնելու գործիքի տպավորություն”: “Պատվիրակության մոտ շփոթմունք եւ […]

Բացվելո՞ւ է դեկտեմբերի 21-ի առավոտը. Ազգ

Այնուամենայնիվ, ինչպես է բացվելու դեկտեմբերի 21-ի առավոտը. յուրաքանչյո՞ւր անգամվա պես, ինչպես սովոր ենք ձմռան այս ամսվա բնությանըՙ սառը լույսի աղոտ լուսավորությա՞մբ, թե՞… Հարցնում է “Ազգ”-ն ու պատասխանում. “Բնության ներքին կյանքը ընթանում է անխաթար օրինաչափությամբ, հակառակըՙ մարդկային միտքն ու հոգին անկանխատեսելի փոփոխական են, օրինաչափության չենթարկվող: Հավատացյալներին, նաեւ սկեպտիկներին դաժան փորձություն է սպասվում այդ օրը, թեեւ տագնապը […]

Կախվել է բանակում. Ժողովուրդ

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի “Ինտերնատ” կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: “Ժողովուրդ”-ի  խմբագրություն զանգահարած Հայկի մայրը` Հեղինե Պետրոսյանը, պատմեց, որ իր որդին հիվանդության պատճառով ազատվել է ծառայությունից ու օրինական զինվորական գրքույկ ստացել`պաշտպանության նախարարի կնիքով: Այնուհետեւ մեկնել է Մոսկվա` բուժում ստանալու: Որոշ ժամանակ հետո, երբ վերադարձել է, Հայկին  “Զվարթնոց” օդանավակայանից տեղափոխել են ԼՂՀ զորամաս`հայտնելով, […]

Ղարաբաղի նախկին նախագահն էլ կաջակցի. Չորրորդ ինքնիշխանություն

Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն` ԼՂՀ նախկին նախագահ Արկաղի Ղուկասյանը օրերս գործնական այցով մեկնել է ՌԴ: Ըստ նույն լուրերի` վերջինս այնտեղ հանդիպումներ է ունեցել ինչպես ՌԴ իշխանական ապարատին մոտ կանգնած անձանց, այնպես էլ այդ նույն ապարատի հետ վերջին շրջանում շփումները պասիվացրած Արա Աբրահամյանի հետ: Ղուկասյան-Աբրահամյան հանդիպման թեման եղել են 2013 թվականի նախագահական ընտրությունները. մասնավորապես քննարկվել […]

ՀՀՇ-ի որոշումը տարեվերջին. Հրապարակ

ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմին` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: “Հրապարակը” տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: “Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն” հարցին Վ. Հայոցյանը խուսափողաբար ասել է, որ համագումարի օրակարգը դեռ ձեւավորված չէ: Թերթը հիշեցնում է, որ ՀՀՇ […]

Պայթում են ադրբեջանցի զինվորները. Հայկական ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս աննախադեպ ավելացել են ադրբեջանցի զինվորների՝ ականների վրա պայթելու դեպքերը: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: “Սա վկայում է, որ Ադրբեջանը ԼՂ-ի դեմ դիվերսիաներ է նախապատրաստում, ինչի ապացույցը ադրբեջանցի զինվորների՝ շփման գծում տեղակայված ականների վրա փայթելու դեպքերի աճն է: Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունն իր զինվորների կյանքի գնով “ականազերծում է” շփման գիծը”,-գրում է թերթը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի